00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի խորհրդարանը հետ է կանչել օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրինագիծը

© Sputnik / Անցնել մեդիապահոցՎրաստանի խորհրդարանը
Վրաստանի խորհրդարանը - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2023
Վրաստանի խորհրդարանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երկու օր շարունակ Վրաստանի մայրաքաղաքը ողողված էր բողոքի ցույցերով, որոնց մասնակիցները դեմ էին օրինագծին։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, բողոքի ակցիաների ֆոնին, որոշել է երկրի խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրինագիծը, գրում է Sputnik Գրուզիան։
Այս մասին նշված է իշխող կուսակցության թիմի, խորհրդարանական մեծամասնության, ինչպես նաև օրինագծի նախաձեռնողի՝ «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժման համատեղ հայտարարության մեջ։
Երկու օր շարունակ Վրաստանի մայրաքաղաքը ողողված էր բողոքի ցույցերով, որոնց մասնակիցները դեմ էին առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին։
Իշխանությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդակցություններ են տեղի ունեցել «Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի ներկայացուցիչների, նախագծի հեղինակների ՝ «Ժողովրդի ուժ» կուսակցության ներկայացուցիչների և խորհրդարանական մեծամասնության միջև՝ կապված օրինագծի և այն բողոքի ալիքի հետ, որն այն առաջացել է հասարակության մեջ:
«Ընդունված օրինագիծը տարաձայնություններ է առաջացրել հասարակության շրջանում։ Սուտ քարոզչության միջոցով կարողացել են բացասաբար ներկայացնել օրինագիծը և մոլորության մեջ գցել հասարակության որոշակի հատվածի՝ օրինագծին «ռուսական օրենքի» պիտակ տալով, ինչպես նաև հայտարարել, որ այդ քայլը Վրաստանին շեղում է եվրոպական ուղղությունից», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ արմատական ուժերին հաջողվել է գործընթացի մեջ ներառել երիտասարդներին։ Իշխանությունները շնորհակալություն են հայտնել ուժայիններին, որ կարողացել են մեծ համբերությամբ պատասխանել բռնությանը։
Իշխանությունները նշել են, որ իրենց առաջնային խնդիրն է պահպանել խաղաղությունը, հանգստությունն ու երկրի տնտեսական զարգացումը։ Նրանք մտադիր են բողոքի ալիքի զգացմունքային ֆոնից հետո ավելի լավ բացատրել հասարակությանը, թե ինչին է ծառայում այս օրինագիծը և ինչու է կարևոր երկրում օտարերկրյա ազդեցության թափանցիկության ապահովումը։
«Վրաստանը կպահպանի խաղաղությունն ու կայունությունը և կշարունակի արժանապատվորեն գնալ դեպի Եվրոպա, ինչը վրացական հասարակության սկզբունքային ընտրությունն է», - նշված է հայտարարության մեջ:
Ինչպես այս ամենը սկսվեց
Իշխող կուսակցությունը և օրինագծի հեղինակները` «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը, պնդում են, որ նախագծի միակ նպատակը ԶԼՄ-ների և ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկության ապահովումն է, մինչդեռ նախագծի հակառակորդները միաբերան հայտարարում էին, որ օրինագծերի ընդունումը շեղում է հանդիսանում արևմտամետ ուղղությունից և ծառայում է մեկ նպատակի` թույլ չտալ Վրաստանին ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալ, ինչը Վրաստանի Սահմանադրության խախտում է։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» հաստատված օրինագծի համաձայն` օտարերկրյա ազդեցության գործակալներ են հանդիսանում բացառապես իրավաբանական անձինք, որոնց տարեկան եկամտի 20 տոկոսի աղբյուրը «օտարերկրյա ուժն» է։
Վրաստանի խորհրդարանն առաջիկայում նախատեսում էր քննարկել օրենքի ամերիկյան տարբերակը։
Առաջին օրինագծի և երկրորդի (ամերիկյանի անալոգի) հիմնական տարբերություններից մեկն այն է, որ օտարերկրյա ազդեցության գործակալներ կարող են լինել միայն իրավաբանական անձինք։ Ընդ որում, հեղինակների խոսքով, սկզբունքային է տերմինաբանությունը. «օտարերկրյա ազդեցության գործակալ», ոչ թե «օտարերկրյա գործակալ»:
«Օտարերկրյա գործակալ», տերմինի օգտագործումը, ըստ հեղինակների, պիտակավորման վտանգ է պարունակում։
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը կտրականապես դեմ են հանդես եկել վրացական ընդդիմությունը, նախագահը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը և Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը:
«Ժողովրդի ուժը» հիմնել են իշխող «Վրացական երազանքից» դուրս եկած պատգամավորները։ Ընդ որում, այս հասարակական շարժման պատգամավորները շարունակում են մնալ խորհրդարանական մեծամասնության կազմում։
Լրահոս
0