https://arm.sputniknews.ru/20230309/mirzvojany-ghpti-ughghapar-ekeghecu-arajnvordin-e-nerkajacrel-arcakhum-steghtsvats-iravitshaky-56499125.html
Միրզոյանը Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը
Միրզոյանը Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Հոգևոր առաջնորդը շեշտել է, որ հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է դարձել հայ և եգիպտացի ժողովուրդների միջև։ 09.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-09T21:46+0400
2023-03-09T21:46+0400
2023-03-09T21:54+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արարատ միրզոյան
կահիրե
թավադրոս երկրորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/09/56498154_0:0:2049:1153_1920x0_80_0_0_110bb765d98f1a17146046b88d91fee8.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հարցերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքային հարցերը:Թավադրոս պապն իր հերթին խոսել է Եգիպտոսում հայկական համայնքի ունեցած կարևոր դերակատարման մասին։ Հոգևոր առաջնորդի խոսքով` համայնքը յուրօրինակ կամրջի դեր է կատարում երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և արաբ ժողովուրդների միջև:Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եգիպտոս է մեկնել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհրդին մասնակցելու նպատակով:Միրզոյանը Շուքրիին է ներկայացրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/09/56498154_92:0:1911:1364_1920x0_80_0_0_1d5f3d52b0218daf6a25ed783637ac6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, կահիրե, թավադրոս երկրորդ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, կահիրե, թավադրոս երկրորդ
Միրզոյանը Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը
21:46 09.03.2023 (Թարմացված է: 21:54 09.03.2023) Հոգևոր առաջնորդը շեշտել է, որ հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է դարձել հայ և եգիպտացի ժողովուրդների միջև։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հարցերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքային հարցերը:
«Հոգևոր առաջնորդի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար մարտահրավերներին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Թավադրոս պապն իր հերթին խոսել է Եգիպտոսում հայկական համայնքի ունեցած կարևոր դերակատարման մասին։ Հոգևոր առաջնորդի խոսքով` համայնքը յուրօրինակ կամրջի դեր է կատարում երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և արաբ ժողովուրդների միջև:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եգիպտոս է մեկնել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհրդին մասնակցելու նպատակով: