https://arm.sputniknews.ru/20230309/hhic-arcakh-tanvogh-tegh-kvornidzvor-nvor-tshanaparhy-nakhatesvum-e-ertevekeli-dardznel-aprili-1-ic-56487719.html
ՀՀ–ից Արցախ տանող Տեղ-Կոռնիձոր նոր ճանապարհը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից
ՀՀ–ից Արցախ տանող Տեղ-Կոռնիձոր նոր ճանապարհը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից
Sputnik Արմենիա
Ճանապարհն ամբողջովին կահավորված կլինի ամռանը: Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին։ 09.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-09T17:52+0400
2023-03-09T17:52+0400
2023-03-09T17:59+0400
հայաստան
արցախ
տեղ
կոռնիձոր
գնել սանոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/12/46936485_0:84:1600:984_1920x0_80_0_0_9dc1dccb9f895469fab8e645c4f1ac5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հայաստանից Արցախ տանող և Լաչինի միջանցքի նոր երթուղու մաս կազմող Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` նշելով, որ առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։«Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն և ճանապարհն ամբողջովին եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը»,– ասված է հաղորդագրությունում:Գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է նաև Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը։Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված էր, որ կողմերի համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:
տեղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/12/46936485_89:0:1512:1067_1920x0_80_0_0_283876bbdbca7269f7aaaa885af914c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, տեղ, կոռնիձոր, գնել սանոսյան
հայաստան, արցախ, տեղ, կոռնիձոր, գնել սանոսյան
ՀՀ–ից Արցախ տանող Տեղ-Կոռնիձոր նոր ճանապարհը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից
17:52 09.03.2023 (Թարմացված է: 17:59 09.03.2023) Ճանապարհն ամբողջովին կահավորված կլինի ամռանը: Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հայաստանից Արցախ տանող և Լաչինի միջանցքի նոր երթուղու մաս կազմող Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` նշելով, որ առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։
«Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն և ճանապարհն ամբողջովին եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը»,– ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է նաև Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը։
Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված էր, որ կողմերի համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ: