https://arm.sputniknews.ru/20230309/hh-n-mianum-e-evrasiakan-veraapahvovagrakan-himnadrmanin-56451840.html
ՀՀ-ն միանում է Եվրասիական վերաապահովագրական հիմնադրամին
ՀՀ-ն միանում է Եվրասիական վերաապահովագրական հիմնադրամին
Sputnik Արմենիա
Վերաապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասնաբաժինը կկազմի տարեկան 450 մլն ՌԴ ռուբլի։ 09.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-09T11:15+0400
2023-03-09T11:15+0400
2023-03-09T12:45+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան
հայաստան և եատմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/1c/41432190_0:111:1600:1011_1920x0_80_0_0_a5f50f4c4dd49e22f47561c7fb710e9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի վավերացմանը։Վերաապահովագրական ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միության փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով ընկերության անդամ պետությունների արտահանման-վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում։Հիմնադրամը վերաապահովագրելու է ԵԱՏՄ-ում ու երրորդ երկրներում արտահանման վարկերը, արտահանմանն ուղղված ֆինանսավորումներն ու ներդրումները ձեռնարկատիրական և քաղաքական ռիսկերից։Վերաապահովագրական ընկերության մասնակիցներ կարող են լինել պետությունները և միջազգային ֆինանսական կազմակերպությունները:Ընկերությունը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է, որն միջազգային համաձայնագրեր կնքելու իրավունք։Ընկերության վրա չեն տարածվում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության դրույթները։Ընկերության կանոնադրությամբ նախատեսում է անդամ պետությունների միջև տարաձայնությունների և վեճերի լուծում բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:Նշենք, որ «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը ստորագրվել էր 2022թ. հոկտեմբերի 20-ին Երևանում:Համաձայնագիրն իրենից ներկայացնում է բազմակողմ միջազգային պայմանագիր, որով կարգավորվում են վերաապահովագրման ընկերության ստեղծման և գործունեության, դրա կարգավիճակի, գործառույթների, ինչպես նաև ֆինանսավորման հարցերը:Համաձայնագիրն իրավական ուժ կստանա ԱԺ–ի կողմից հավանության արժանանալուց ու ՀՀ նախագահի կողմից վավերացվելուց հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/1c/41432190_0:0:1421:1066_1920x0_80_0_0_a416b09cf687e7a87add2be14f926d2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, հայաստան և եատմ
ՀՀ-ն միանում է Եվրասիական վերաապահովագրական հիմնադրամին
11:15 09.03.2023 (Թարմացված է: 12:45 09.03.2023) Վերաապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասնաբաժինը կկազմի տարեկան 450 մլն ՌԴ ռուբլի։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի վավերացմանը։
Վերաապահովագրական ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միության փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով ընկերության անդամ պետությունների արտահանման-վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում։
Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ միության առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Հիմնադրամը վերաապահովագրելու է ԵԱՏՄ-ում ու երրորդ երկրներում արտահանման վարկերը, արտահանմանն ուղղված ֆինանսավորումներն ու ներդրումները ձեռնարկատիրական և քաղաքական ռիսկերից։
Վերաապահովագրական ընկերության մասնակիցներ կարող են լինել պետությունները և միջազգային ֆինանսական կազմակերպությունները:
Ընկերությունը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է, որն միջազգային համաձայնագրեր կնքելու իրավունք։
Ընկերության վրա չեն տարածվում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության դրույթները։
Ընկերության կանոնադրությամբ նախատեսում է անդամ պետությունների միջև տարաձայնությունների և վեճերի լուծում բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Ընկերության կանոնադրությամբ սահմանվում են նաև համահիմնադիր հանդիսացող երկրների ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ։ Դրանց համաձայն` Եվրասիական վերաապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասնաբաժինը կազմում է 3% կամ 450 մլն ՌԴ ռուբլի։
Նշենք, որ «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը ստորագրվել էր 2022թ. հոկտեմբերի 20-ին Երևանում:
Համաձայնագիրն իրենից ներկայացնում է բազմակողմ միջազգային պայմանագիր, որով կարգավորվում են վերաապահովագրման ընկերության ստեղծման և գործունեության, դրա կարգավիճակի, գործառույթների, ինչպես նաև ֆինանսավորման հարցերը:
Համաձայնագիրն իրավական ուժ կստանա ԱԺ–ի կողմից հավանության արժանանալուց ու ՀՀ նախագահի կողմից վավերացվելուց հետո։