https://arm.sputniknews.ru/20230309/hh-i-ev-arabakan-ashkharhi-haraberutjunnery-khatarelu-adrbejani-pvordzern-anhimn-en-mirzvojan-56448533.html
ՀՀ-ի և արաբական աշխարհի հարաբերությունները խաթարելու Ադրբեջանի փորձերն անհիմն են. Միրզոյան
ՀՀ-ի և արաբական աշխարհի հարաբերությունները խաթարելու Ադրբեջանի փորձերն անհիմն են. Միրզոյան
Sputnik Արմենիա
Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: 09.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-09T09:55+0400
2023-03-09T09:55+0400
2023-03-09T10:07+0400
լիբանան
հայաստան
եգիպտոս
տարածաշրջան
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/09/56448943_0:84:1600:984_1920x0_80_0_0_d596de2d9b65de481440d0d29aaf887d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ Միրզոյանը Եգիպտոսում է ԱՊԼ խորհրդի՝ նախարարական նիստին մասնակցելու նպատակով։ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:«Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի և առկա մարտահրավերների համատեքստում նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը»,–ասված է հաղորդագրության մեջ:Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը:Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության, դարավոր բարեկամության և մշակութային ընդհանրությունների վրա՝ ընդգծելով նաև Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ներդրումը:Անթույլատրելի է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները. Արարատ Միրզոյան
լիբանան
եգիպտոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/09/56448943_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6c8f4ae9981322abbe2f477a609b6219.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, հայաստան, եգիպտոս, տարածաշրջան , արարատ միրզոյան
լիբանան, հայաստան, եգիպտոս, տարածաշրջան , արարատ միրզոյան
ՀՀ-ի և արաբական աշխարհի հարաբերությունները խաթարելու Ադրբեջանի փորձերն անհիմն են. Միրզոյան
09:55 09.03.2023 (Թարմացված է: 10:07 09.03.2023) Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ Միրզոյանը Եգիպտոսում է ԱՊԼ խորհրդի՝ նախարարական նիստին մասնակցելու նպատակով։
ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:
Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
«Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի և առկա մարտահրավերների համատեքստում նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության, դարավոր բարեկամության և մշակութային ընդհանրությունների վրա՝ ընդգծելով նաև Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ներդրումը: