https://arm.sputniknews.ru/20230309/hh-ag-pvokhnakharary-taratsashrjanajin-anvtangutjan-harcer-e-qnnarkel-omani-gvortsynkervoj-het-56460389.html
ՀՀ ԱԳ փոխնախարարը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Օմանի գործընկերոջ հետ
ՀՀ ԱԳ փոխնախարարը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Օմանի գործընկերոջ հետ
Sputnik Արմենիա
Ընդգծել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման անթույլատրելիությունը, որը չի համապատասխանում հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ... 09.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-09T12:01+0400
2023-03-09T12:01+0400
2023-03-09T12:03+0400
վահան կոստանյան
օման
հայաստան
տարածաշրջան
ադրբեջան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/09/56457820_0:55:1600:956_1920x0_80_0_0_f925ee94f82430f2b379aaf1016a6e5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Կահիերում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերվող հարցեր է քննարկել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսսա Ալ-Հարսիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը։ Նա ընդգծել է, որ դրանց հակառակ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում կարգավորման գործընթացին և ընդհանուր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է հատկապես Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման անթույլատրելիությունը՝ շեշտելով, որ դա չի համապատասխանում Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունների տրամաբանությանը։Բացի այդ, քննարկվել են միջազգային այլ հարթակներում Հայաստանի և Օմանի հնարավոր փոխգործակցության հարցեր։Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգային հարցերի՝ շեշտելով քաղաքական երկխոսության ակտիվացման և պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների շուրջ:Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 7-9-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։ Նրան ուղեկցում է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
օման
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/09/56457820_106:0:1529:1067_1920x0_80_0_0_e23fb964451b9052c1ecf220380aed6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան կոստանյան, օման, հայաստան, տարածաշրջան , ադրբեջան, լաչինի միջանցք
վահան կոստանյան, օման, հայաստան, տարածաշրջան , ադրբեջան, լաչինի միջանցք
ՀՀ ԱԳ փոխնախարարը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Օմանի գործընկերոջ հետ
12:01 09.03.2023 (Թարմացված է: 12:03 09.03.2023) Ընդգծել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման անթույլատրելիությունը, որը չի համապատասխանում հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունների տրամաբանությանը։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Կահիերում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերվող հարցեր է քննարկել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսսա Ալ-Հարսիի հետ: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը։ Նա ընդգծել է, որ դրանց հակառակ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում կարգավորման գործընթացին և ընդհանուր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:
Վահան Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը և կարևորել 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան միջանցքի ապաշրջափակման հրատապությունը:
Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է հատկապես Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման անթույլատրելիությունը՝ շեշտելով, որ դա չի համապատասխանում Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունների տրամաբանությանը։
Բացի այդ, քննարկվել են միջազգային այլ հարթակներում Հայաստանի և Օմանի հնարավոր փոխգործակցության հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգային հարցերի՝ շեշտելով քաղաքական երկխոսության ակտիվացման և պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների շուրջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 7-9-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։ Նրան ուղեկցում է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։