00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անիի կամրջի էսքիզը պատրա՞ստ է, թե՞ ոչ. ՀՀ իշխանությունների պատասխանները հակասական են

© Sputnik / Ashot GevorgyanՀայ-թուրքական սահման
Հայ-թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2023
Հայ-թուրքական սահման. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փետրվարի կեսերին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանի կամրջի էսքիզը, որը Երևանն ու Անկարան նախատեսում են համատեղ ուժերով վերականգնել, վաղուց պատրաստ է։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik, Դավիթ Գալստյան։ Թուրքիայի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի էսքիզային տարբերակը նոր է մշակվում, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Կառավարության փետրվարի 16-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ասեմ, որ մենք էսքիզային նախագիծ դեռ ահագին ժամանակ առաջ պատրաստել ենք»:
Մենք կառավարությանը խնդրեցինք տրամադրել պատրաստի էսքիզը։ Մեր հարցումը կառավարությունից վերաուղղորդեցին ԱԳՆ, որտեղ, սակայն, հայտարարեցին, որ այն դեռ պատրաստ չէ։
«Տեղեկացնում ենք, որ մշակվում է Անիի կամրջի էսքիզային տարբերակը։ Հիմնական նախագծի կազմման նպատակով դիտարկվելու է մասնագիտական հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը»,-հայտնեցին նախարարությունից։
Վերականգնման արժեքի և ժամկետների մասին հարցին ԱԳՆ-ում պատասխանեցին, որ դրանք հնարավոր կլինի նշել միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումից հետո։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան պատրաստվում են վերանորոգել Անիի սահմանային կամուրջը, ինչի մասին փետրվարի 15-ին Անկարայում իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Լրահոս
0