https://arm.sputniknews.ru/20230308/katvoghikvosn-andradardzel-e-hajastani-ev-arcakhi-arjev-tsaracats-anvtangajin-himnakhndirnerin-56444496.html
Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին
Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին
Sputnik Արմենիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին։ 08.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-08T20:57+0400
2023-03-08T20:57+0400
2023-03-08T21:26+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
կաթողիկոս
եկեղեցի
արցախ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/08/56444267_0:72:1500:916_1920x0_80_0_0_091b24ee22697ca1c78ecba2208c535e.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Թոմաս Շվարցին:Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։Հանդիպման ժամանակ կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Թոմաս Շվարցին Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի համար, որոնք ուղղված են հատկապես պատերազմից տուժած ընտանիքներին:Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Հայոց Հովվապետն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանն ու շարունակվող ագրեսիային, ինչի վկայությունն է Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև օրերս ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա:Իր հերթին Թոմաս Շվարցը, խոսելով կազմակերպության մարդասիրական առաքելության մասին, պատրաստակամություն է հայտնել շարունակելու գործակցությունը Հայ Եկեղեցու հետ:
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/08/56444267_106:0:1439:1000_1920x0_80_0_0_ae448ff5ce5e773fbc3c96f060df8743.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, կաթողիկոս, եկեղեցի, արցախ, լաչինի միջանցք
մայր աթոռ սուրբ էջմիածին, կաթողիկոս, եկեղեցի, արցախ, լաչինի միջանցք
Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին
20:57 08.03.2023 (Թարմացված է: 21:26 08.03.2023) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Թոմաս Շվարցին:
Հանդիպման ժամանակ կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Թոմաս Շվարցին Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի համար, որոնք ուղղված են հատկապես պատերազմից տուժած ընտանիքներին:
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության և Մայր Աթոռի միջև առկա ջերմ հարաբերություններին և բազմամյա համագործակցությանը՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի համար դժվարին իրավիճակներում Քույր Եկեղեցիների կողմից ցուցաբերվող զորակցության համար։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Հայոց Հովվապետն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանն ու շարունակվող ագրեսիային, ինչի վկայությունն է Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև օրերս ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա:
Իր հերթին Թոմաս Շվարցը, խոսելով կազմակերպության մարդասիրական առաքելության մասին, պատրաստակամություն է հայտնել շարունակելու գործակցությունը Հայ Եկեղեցու հետ: