https://arm.sputniknews.ru/20230308/ats-vov-harvatsner-en-hascrel-siriajin-zvoher-kan-kadrer-56427340.html
ԱԹՍ-ով հարվածներ են հասցրել Սիրիային, զոհեր կան. կադրեր
ԱԹՍ-ով հարվածներ են հասցրել Սիրիային, զոհեր կան. կադրեր
Sputnik Արմենիա
Ուղիղ հարվածի հետևանքով ոչնչացվել են զենքի պահեստն ու զինամթերքով բեռնատարը։ 08.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-08T13:47+0400
2023-03-08T13:47+0400
2023-03-08T13:48+0400
սիրիա
իսրայել
իրաք
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2262/27/22622756_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6a8e3f588b346a82e5f08ca44e82f69c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Անօդաչու թռչող սարքերն այսօր հարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող ցամաքային թիրախներին:Ինչպես հաղորդում է «Ալ Հադաս» հեռուստաալիքը, հարձակման է ենթարկվել էլ Համիդիայի իրանամետ շիական կազմավորումների ճամբարի գտնվելու վայրը: Ուղիղ հարվածի հետևանքով ոչնչացվել են զենքի պահեստն ու զինամթերքով բեռնատարը, զոհվել է ութ մարտիկ։Հեռուստաալիքի տվյալով՝ Իրաքին սահմանակից շրջանում կենտրոնացած շիա կամավորների ընդհանուր թիվը 15 հազար է: Նրանց ջոկատները սիրիական բանակի կողմից կռվում են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների ավազակախմբերի դեմ։Նշվում է, որ անցյալ տարվա նոյեմբերին և դեկտեմբերին իսրայելական ԱԹՍ-ներն են հարվածներ հասցրել էլ Մեյադինում և Բու Քեմալում շիա մարտիկների բազաներին: Նրանք գրոհել էին նաև իրանական զենքով և նավթամթերքով շարասյուները Սիրիայի և Իրաքի սահմանին։Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի ՌՕՈւ կործանիչները հարվածներ են հասցրել Հալեպի օդանավակայանին, ինչի հետևանքով դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը:«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:
սիրիա
իսրայել
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2262/27/22622756_354:0:1794:1080_1920x0_80_0_0_99d3d6f1ccf971848762d19759d49974.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, իսրայել, իրաք, անօդաչու թռչող սարք (աթս)
սիրիա, իսրայել, իրաք, անօդաչու թռչող սարք (աթս)
ԱԹՍ-ով հարվածներ են հասցրել Սիրիային, զոհեր կան. կադրեր
13:47 08.03.2023 (Թարմացված է: 13:48 08.03.2023) Ուղիղ հարվածի հետևանքով ոչնչացվել են զենքի պահեստն ու զինամթերքով բեռնատարը։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Անօդաչու թռչող սարքերն այսօր հարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող ցամաքային թիրախներին:
Ինչպես հաղորդում է «Ալ Հադաս» հեռուստաալիքը, հարձակման է ենթարկվել էլ Համիդիայի իրանամետ շիական կազմավորումների ճամբարի գտնվելու վայրը: Ուղիղ հարվածի հետևանքով ոչնչացվել են զենքի պահեստն ու զինամթերքով բեռնատարը, զոհվել է ութ մարտիկ։
Հեռուստաալիքի տվյալով՝ Իրաքին սահմանակից շրջանում կենտրոնացած շիա կամավորների ընդհանուր թիվը 15 հազար է: Նրանց ջոկատները սիրիական բանակի կողմից կռվում են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների ավազակախմբերի դեմ։
Նշվում է, որ անցյալ տարվա նոյեմբերին և դեկտեմբերին իսրայելական ԱԹՍ-ներն են հարվածներ հասցրել էլ Մեյադինում և Բու Քեմալում շիա մարտիկների բազաներին: Նրանք գրոհել էին նաև իրանական զենքով և նավթամթերքով շարասյուները Սիրիայի և Իրաքի սահմանին։
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ
Իսրայելի ՌՕՈւ կործանիչները հարվածներ են հասցրել Հալեպի օդանավակայանին, ինչի հետևանքով դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը:
«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: