Ովքե՞ր կմասնակցեն Հայաստան– Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը. մարզիչը ցանկ է հրապարակել
16:28 07.03.2023 (Թարմացված է: 16:29 07.03.2023)
© Sputnik / Andranik GhazaryanԱլեքսանդր Պետրակով
Ալեքսանդր Պետրակով
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են մասնակցելու ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը։
Ֆուտբոլիստների ցուցակը ներկայացնում ենք ստորև.
1.
Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս Ֆամագուստա» (Կիպրոս),2.
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան),3.
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա),4.
Ժորդի Արարատ - «Ինդեպենդյենտե» (Կոլումբիա),5.
Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան),6.
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար-2» (Ռուսաստան),7.
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան),8.
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան),9.
Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա),10.
Տիգրան Բարսեղյան - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա),11.
Լուկաս Սելարայան -«Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ),12.
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա),13.
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան),14.
Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա),15.
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)։Հիշեցնենք`Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հայտարարեց, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Հայաստանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին թուրք երկրպագուներ ներկա չեն լինի։ Խաղը տեղի կունենա մարտի 25-ին։