https://arm.sputniknews.ru/20230307/qylychdaroghluin-turqiaji-nakhagahi-teknatsu-arajadrelov-shahum-e-erdoghany-zlm-56357271.html
Քըլըչդարօղլուին Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրելով` շահում է Էրդողանը. ԶԼՄ
Քըլըչդարօղլուին Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրելով` շահում է Էրդողանը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Hürriyet–ի սյունակագրի կարծիքով, եթե առաջիկա ընտրություններում հաղթի Էրդողանը, ընդդիմադիր ճակատում ամեն ինչ նորից կսկսվի։ 07.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-07T12:20+0400
2023-03-07T12:20+0400
2023-03-07T12:21+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/09/25241969_0:0:3072:1728_1920x0_80_0_0_3580e18b0c19f9b79d10521324fa5e6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Էրդողանը Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին ընդդիմադիր դաշինքից ընտրություններում որպես թեկնածու առաջադրելու գլխավոր շահառուն է դարձել։ ՌԻԱ Նովոստին մեջբերում է Hürriyet թերթի սյունակագրի կարծիքը։Մարտի 6-ին 74-ամյա Քըլըչդարօղլուն ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» կողմից առաջադրվել էր մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համընդհանուր ընտրությունների միասնական թեկնածու։ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ ընդդիմադիր դաշինքը համաձայնեցրել է խորհրդարանական համակարգին անցում կատարելու ճանապարհային քարտեզը։ Քաղաքական գործիչը վստահեցրել էր, որ դաշինքի կազմում ընդգրկված ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն իր ընտրվելու դեպքում կստանան փոխնախագահների պաշտոնները։Նմանատիպ պաշտոններ կարող են ստանալ նաև Ստամբուլի և Անկարայի ներկայիս քաղաքապետները։Միևնույն ժամանակ նա նշում է, որ «եթե առաջիկա ընտրություններում հաղթի Էրդողանը, ընդդիմադիր ճակատում ամեն ինչ նորից կսկսվի»։Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է մարտի 10-ին հրաման ստորագրել մայիսի 14-ին համընդհանուր (խորհրդարանական և նախագահական) ընտրությունների նշանակման վերաբերյալ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/09/25241969_176:0:2907:2048_1920x0_80_0_0_386816df9ec4c2e22ea8ca85f6523e14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ընտրություններ
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ընտրություններ
Քըլըչդարօղլուին Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրելով` շահում է Էրդողանը. ԶԼՄ
12:20 07.03.2023 (Թարմացված է: 12:21 07.03.2023) Hürriyet–ի սյունակագրի կարծիքով, եթե առաջիկա ընտրություններում հաղթի Էրդողանը, ընդդիմադիր ճակատում ամեն ինչ նորից կսկսվի։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Էրդողանը Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին ընդդիմադիր դաշինքից ընտրություններում որպես թեկնածու առաջադրելու գլխավոր շահառուն է դարձել։
ՌԻԱ Նովոստին մեջբերում է Hürriyet թերթի սյունակագրի կարծիքը։
Մարտի 6-ին 74-ամյա Քըլըչդարօղլուն ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» կողմից առաջադրվել էր մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համընդհանուր ընտրությունների միասնական թեկնածու։ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ ընդդիմադիր դաշինքը համաձայնեցրել է խորհրդարանական համակարգին անցում կատարելու ճանապարհային քարտեզը։ Քաղաքական գործիչը վստահեցրել էր, որ դաշինքի կազմում ընդգրկված ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն իր ընտրվելու դեպքում կստանան փոխնախագահների պաշտոնները։
Նմանատիպ պաշտոններ կարող են ստանալ նաև Ստամբուլի և Անկարայի ներկայիս քաղաքապետները։
«Քըլըչդարօղլուն հաղթող դուրս եկավ այս գործընթացում։ Մյուս հաղթողն Էրդողանն էր։ Քանի որ Էրդողանը բոլորից շատ ցանկանում էր մրցակցել Քըլըչդարօղլուի հետ», – գրում է թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Միևնույն ժամանակ նա նշում է, որ «եթե առաջիկա ընտրություններում հաղթի Էրդողանը, ընդդիմադիր ճակատում ամեն ինչ նորից կսկսվի»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է մարտի 10-ին հրաման ստորագրել մայիսի 14-ին համընդհանուր (խորհրդարանական և նախագահական) ընտրությունների նշանակման վերաբերյալ։