https://arm.sputniknews.ru/20230307/microchip-technologyn-tsragrum-e-mikrvochiper-artadrel-hhum-pashinjann-yndunel-e-vejerin-56391446.html
Microchip Technology–ն ծրագրում է միկրոչիպեր արտադրել ՀՀ–ում. Փաշինյանն ընդունել է Վեյերին
Microchip Technology–ն ծրագրում է միկրոչիպեր արտադրել ՀՀ–ում. Փաշինյանն ընդունել է Վեյերին
Sputnik Արմենիա
Ամերիկյան ընկերությունը նախատեսում է Հայաստանում գործունեություն ծավալել ծրագրային ապահովման, միկրոչիպերի արտադրության, ոլորտային կրթության ուղղություններով։ 07.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-07T18:38+0400
2023-03-07T18:38+0400
2023-03-07T18:42+0400
հայաստան
տտ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56384464_0:174:1670:1113_1920x0_80_0_0_753f9ca0e253deb20a0bafbb0754ff51.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Միկրոէլեկտրոնիկա արտադրող ամերիկյան «Microchip Technology» ընկերությունը պատրաստվում է մասնաճյուղ բացել Հայաստանում։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այդ մասին խոսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Microchip Technology»–ի փոխնախագահ Բրյուս Վեյերի հանդիպմանը։Վարչապետը ողջունել է ընկերության մուտքը Հայաստան և հայկական «Instigate Semiconductor»–ի հետ համագործակցությունը։ Փաշինյանը նշել է, որ ՏՏ բնագավառի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և ռազմավարական այս ոլորտում շարունակաբար կայուն աճ է արձանագրվում:Բրյուս Վեյերն էլ նշել է, որ «Microchip Technology»-ն հետաքրքրված է հայկական տեխնոլոգիական շուկայում ծրագրերի իրականացմամբ և նախատեսում է գործունեություն ծավալել ծրագրային ապահովման, միկրոչիպերի արտադրության, ոլորտային կրթության ուղղություններով, նպաստել ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության շուրջ:Վարչապետն անդրադարձել է կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգին, ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի ծրագրերը և նշել, որ ոլորտի առաջնահերթության մասին է վկայում նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը: Բրյուս Վեյերն իր հերթին նշել է, որ «Microchip Technology» ընկերությունը հետաքրքրված է երկարաժամկետ համագործակցությամբ և հեռանկարային է համարում նաև տիեզերական հետազոտությունների ոլորտում գործընկերությունը:Հայաստանում ՏՏ շրջանառությունը 2022 թվականին ավելացել է ավելի քան 50%-ով․ Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56384464_186:0:1670:1113_1920x0_80_0_0_533cc964fa372cf5fa6415b493847c25.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տտ, նիկոլ փաշինյան
հայաստան, տտ, նիկոլ փաշինյան
Microchip Technology–ն ծրագրում է միկրոչիպեր արտադրել ՀՀ–ում. Փաշինյանն ընդունել է Վեյերին
18:38 07.03.2023 (Թարմացված է: 18:42 07.03.2023) Ամերիկյան ընկերությունը նախատեսում է Հայաստանում գործունեություն ծավալել ծրագրային ապահովման, միկրոչիպերի արտադրության, ոլորտային կրթության ուղղություններով։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Միկրոէլեկտրոնիկա արտադրող ամերիկյան «Microchip Technology» ընկերությունը պատրաստվում է մասնաճյուղ բացել Հայաստանում։ Ինչպես հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այդ մասին խոսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Microchip Technology»–ի փոխնախագահ Բրյուս Վեյերի հանդիպմանը։
Վարչապետը ողջունել է ընկերության մուտքը Հայաստան և հայկական «Instigate Semiconductor»–ի հետ համագործակցությունը։ Փաշինյանը նշել է, որ ՏՏ բնագավառի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և ռազմավարական այս ոլորտում շարունակաբար կայուն աճ է արձանագրվում:
«Մենք կարևորում ենք հեղինակավոր ՏՏ ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա և պատրաստակամ ենք աջակցել ներդրումային գործընթացին, ինչը կխթանի նորարարությունների աճը մեր տնտեսությունում», - ասել է Փաշինյանը և հիշատակել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով, որ կառույցի կողմից ներդրողների հետ իրականացվում է թիրախային աշխատանք:
Բրյուս Վեյերն էլ նշել է, որ «Microchip Technology»-ն հետաքրքրված է հայկական տեխնոլոգիական շուկայում ծրագրերի իրականացմամբ և նախատեսում է գործունեություն ծավալել ծրագրային ապահովման, միկրոչիպերի արտադրության, ոլորտային կրթության ուղղություններով, նպաստել ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության շուրջ:
Վարչապետն անդրադարձել է կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգին, ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի ծրագրերը և նշել, որ ոլորտի առաջնահերթության մասին է վկայում նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը: Բրյուս Վեյերն իր հերթին նշել է, որ «Microchip Technology» ընկերությունը հետաքրքրված է երկարաժամկետ համագործակցությամբ և հեռանկարային է համարում նաև տիեզերական հետազոտությունների ոլորտում գործընկերությունը: