https://arm.sputniknews.ru/20230307/khvot-vorvotan-tshanaparhi-mi-hatvatsi-pluzman-pattshary-der-chen-parzel-sanvosjany-sjuniqum-e--56374610.html
Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածի փլուզման պատճառը դեռ չեն պարզել. Սանոսյանը Սյունիքում է
Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածի փլուզման պատճառը դեռ չեն պարզել. Սանոսյանը Սյունիքում է
Sputnik Արմենիա
Աշխատանքային խմբի անդամները նախարարի հետ տեղում քննարկել են հնարավոր լուծումները 07.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-07T17:05+0400
2023-03-07T17:05+0400
2023-03-07T17:06+0400
սյունիք
որոտան
ճանապարհ
գնել սանոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56373235_0:0:1600:900_1920x0_80_0_0_0efacb56f79d76589fc436fb907884dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի կառուցման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։«Նշված ճանապարհահատվածի մի մասում փլուզված հատված կա։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է պարզի փլուզման պատճառը և վերացնի այն։ Աշխատանքային խմբի անդամները նախարարի հետ տեղում քննարկել են հնարավոր լուծումները»,– ասված է հաղորդագրությունում։Ըստ նախարարության` Որոտան-Խոտ 10.3 կմ երկարությամբ ավտոճանապարհի մյուս հատվածներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ։Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։Հիշեցնենք` Խոտ–Որոտան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին փլուզում էր տեղի ունեցել 2022 թվականի մարտին։ Այդ փլուզման հետևանքով ճանապարհի շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել էր։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նոյեմբերին Sputnik Արմենիային հայտնեց, որ մեկ այլ փլուզում էլ տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին ճանապարհի կմ8+700 հատվածում։Նշենք, որ Որոտան-Գորիս նախկին ճանապարհի մի մասը 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
սյունիք
որոտան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56373235_218:0:1418:900_1920x0_80_0_0_64c78898ee9661535275f7aa007ae6a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, որոտան, ճանապարհ, գնել սանոսյան
սյունիք, որոտան, ճանապարհ, գնել սանոսյան
Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածի փլուզման պատճառը դեռ չեն պարզել. Սանոսյանը Սյունիքում է
17:05 07.03.2023 (Թարմացված է: 17:06 07.03.2023) Աշխատանքային խմբի անդամները նախարարի հետ տեղում քննարկել են հնարավոր լուծումները
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի կառուցման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության
մամուլի ծառայությունը։
«Նշված ճանապարհահատվածի մի մասում փլուզված հատված կա։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է պարզի փլուզման պատճառը և վերացնի այն։ Աշխատանքային խմբի անդամները նախարարի հետ տեղում քննարկել են հնարավոր լուծումները»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ նախարարության` Որոտան-Խոտ 10.3 կմ երկարությամբ ավտոճանապարհի մյուս հատվածներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ։
Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
Հիշեցնենք` Խոտ–Որոտան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին փլուզում էր տեղի ունեցել 2022 թվականի մարտին։ Այդ փլուզման հետևանքով ճանապարհի շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել էր։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նոյեմբերին
Sputnik Արմենիային հայտնեց, որ մեկ այլ փլուզում էլ տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին ճանապարհի կմ8+700 հատվածում։
Նշենք, որ Որոտան-Գորիս նախկին ճանապարհի մի մասը 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։