https://arm.sputniknews.ru/20230307/karavarutjan-ashkhatakazmin-teghapvokhvogh-avtvobusi-vtari-pastvov-nakhadzernvel-e-qreakan-varujt-56359596.html
Կառավարության աշխատակազմին տեղափոխող ավտոբուսի վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Կառավարության աշխատակազմին տեղափոխող ավտոբուսի վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Sputnik Արմենիա
Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։ 07.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-07T13:20+0400
2023-03-07T13:20+0400
2023-03-07T13:32+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
ավտոբուս
հհ կառավարություն
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
գոռ աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։Նա նշել է, որ իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։Պարզվել էր, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․), կան տուժածներ։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից 3–ի վիճակը ծանր է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ավտոբուս, հհ կառավարություն, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, գոռ աբրահամյան
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ավտոբուս, հհ կառավարություն, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, գոռ աբրահամյան
Կառավարության աշխատակազմին տեղափոխող ավտոբուսի վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
13:20 07.03.2023 (Թարմացված է: 13:32 07.03.2023) Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նախնական տվյալներով` երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և «BMW» մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։ Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ»,–գրել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։
Պարզվել էր, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․), կան տուժածներ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
նրանցից 3–ի վիճակը ծանր է։