https://arm.sputniknews.ru/20230307/gsh-peti-nakhkin-teghakali-nkatmamb-qreakan-hetapndum-e-harucvel-56394562.html
ԳՇ պետի նախկին տեղակալի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ԳՇ պետի նախկին տեղակալի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Sputnik Արմենիա
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը: 07.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-07T19:06+0400
2023-03-07T19:06+0400
2023-03-07T19:16+0400
հայկազ բաղմանյան
հայաստան
հհ գլխավոր դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/11/53928844_0:24:701:418_1920x0_80_0_0_eaf0f002d5ffbbea0558542e0a194b1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Նշվում է, որ Բաղմանյանը պաշտոնավարման տարիների հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները։Բացի այդ, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 2 մլն 37 հազար 125 դրամին համարժեք գումար, այնուհետև հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 174 մլն 358 հազար 867 դրամով:Ըստ դատախազության` 2018 թվականից ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնին անցնելուց հետո ևս նա սխալ հայտարարագիր է ներկայացրել, մինչդեռ նրա անունով հաշվառված են եղել «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ, բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 14 մլն 904 հազար 669 դրամ (հայտարարագրած գումարից 7 մլն 608 հազար 349 դրամով ավելի):2018 թվականի ընթացքում նրա բանկային հաշվեհամարները համալրվել են շուրջ 28 մլն 747 հազար 168 դրամով, 2020 թվականին` շուրջ 20 մլն 579 հազար 945 դրամով, որոնցում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը։ Բաղմանյանը նաև թաքցրել է իր անունով հաշվառված ավտոմեքենաները։«2021 թվականին մինչև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ, նրա բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 196 մլն 330 հազար 475 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը»,-ասվում է հաղորդագրության մեջ:Դատախազի որոշմամբ՝ 2023 թվականի մարտի 6-ին Բաղմանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ), որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասին (հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը, որը հանգեցրել է գույքի և առանձնապես խոշոր չափերով եկամուտների չհայտարարագրմանը):Բաղմանյանի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը:Հիշեցնենք` նա 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը։Իշխանասարի մոտ գերի ընկած ու վերադարձած մայորը մեղադրվում է պետական դավաճանության մեջ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/11/53928844_0:0:701:525_1920x0_80_0_0_df3367d42fcafc80c01cd2a80daaff2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկազ բաղմանյան, հայաստան, հհ գլխավոր դատախազություն
հայկազ բաղմանյան, հայաստան, հհ գլխավոր դատախազություն
ԳՇ պետի նախկին տեղակալի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
19:06 07.03.2023 (Թարմացված է: 19:16 07.03.2023) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը:
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ Բաղմանյանը պաշտոնավարման տարիների հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները։
«Մասնավորապես՝ 2018 թվականի հայտարարագրում նշել է, որ իր անվամբ շարժական գույքեր առկա չեն, դրամական միջոցներ չունի, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է 6.43 դրամ, մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ, վերջինիս անվամբ հաշվառված են եղել 102 մլն 665 հազար դրամով ձեռք բերված «MERCEDES-BENZ S500L 4MATIC», «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ»,- նշված է հաղորդագրությունում։
Բացի այդ, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 2 մլն 37 հազար 125 դրամին համարժեք գումար, այնուհետև հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 174 մլն 358 հազար 867 դրամով:
Ըստ դատախազության` 2018 թվականից ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնին անցնելուց հետո ևս նա սխալ հայտարարագիր է ներկայացրել, մինչդեռ նրա անունով հաշվառված են եղել «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ, բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 14 մլն 904 հազար 669 դրամ (հայտարարագրած գումարից 7 մլն 608 հազար 349 դրամով ավելի):
2018 թվականի ընթացքում նրա բանկային հաշվեհամարները համալրվել են շուրջ 28 մլն 747 հազար 168 դրամով, 2020 թվականին` շուրջ 20 մլն 579 հազար 945 դրամով, որոնցում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը։ Բաղմանյանը նաև թաքցրել է իր անունով հաշվառված ավտոմեքենաները։
«2021 թվականին մինչև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ, նրա բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 196 մլն 330 հազար 475 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Դատախազի որոշմամբ՝ 2023 թվականի մարտի 6-ին Բաղմանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ), որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասին (հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը, որը հանգեցրել է գույքի և առանձնապես խոշոր չափերով եկամուտների չհայտարարագրմանը):
Բաղմանյանի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը:
Հիշեցնենք` նա 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը։