Գյումրին և Հալլեն համագործակցության համաձայնագիր են կնքել
17:52 07.03.2023 (Թարմացված է: 17:53 07.03.2023)
© Photo : Գյումրու համայնքապետարանԳյումրին և Հալլեն համագործակցության համաձայնագիր են կնքել
Գյումրին և Հալլեն համագործակցության համաձայնագիր են կնքել
© Photo : Գյումրու համայնքապետարան
Բաժանորդագրվել
Գյումրին ու գերմանական քաղաքը նախատեսում են համագործակցել մի շարք ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Գյումրու և գերմանական Հալլե քաղաքի միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել։ Տեղեկությունը հայտնում է Գյումրու համայնքապետարանը։
«Գյումրու համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե քաղաքի քաղաքապետարանը` ի դեմս Հալլեի քաղաքապետ Էգբերտ Գայերի, կնքել են համագործակցության համաձայնագիր, ըստ որի` կողմերը նախատեսում են համագործակցել մշակույթի, կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, երկու քաղաքների քաղաքացիների փոխադարձ ծանոթությունների, միջազգային երիտասարդական հանդիպումների, մի շարք այլ ոլորտներում»,– ասված է հաղորդագրությունում:
Համաձայնագիրը կնքվել է հեռավար եղանակով։
Նշենք, որ Գյումրին և Հալլեն քույր քաղաքներ են ճանաչվել 2020 թվականին։