https://arm.sputniknews.ru/20230307/cucararnery-fransiajum-sksel-en-argelapakel-depvonery-majrughinern-u-buhery-56360149.html
Ցուցարարները Ֆրանսիայում սկսել են արգելափակել դեպոները, մայրուղիներն ու բուհերը
Ցուցարարները Ֆրանսիայում սկսել են արգելափակել դեպոները, մայրուղիներն ու բուհերը
Sputnik Արմենիա
Գիշերվանից բողոքի ցույցեր են տեղի ունենում Հավրում, Կանում, Բովեում, որտեղ ևս կաթվածահար է տրանսպորտի աշխատանքը։ 07.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-07T13:38+0400
2023-03-07T13:38+0400
2023-03-07T14:13+0400
փարիզ
ֆրանսիա
բողոքի ակցիա
գործադուլ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56361885_0:0:1280:720_1920x0_80_0_0_4a184256e9bebbea86c967c985623060.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Մարտի 7-ի լույս գիշերը Ֆրանսիայում ցուցարարները սկսել են արգելափակել դեպոները, մայրուղիներն ու բուհերը։ Որոշ տեղերում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հավաքվածներին ցրելու համար։ Այս մասին հայտնում են ֆրանսիական տեղեկատվական ծառայությունները։Ուսանողական LPL շարժումը Twitter–ի իր էջում գրում է, որ գիշերը ավելի քան 200 մարդ սկսել է արգելափակել ճանապարհները երկրի հյուսիս–արևմուտքում գտնվող Լորյան քաղաքում։Բացի այդ, մարտի 7-ի լույս գիշերը աղբահանները Փարիզում և Իլ-դե-Ֆրանսում արգելափակել են երթևեկությունն ու խափանել աղբահանությունը։Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Հավրում, Կանում, Բովեում, որտեղ ևս տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել։Բացի այդ, ուսանողներն այսօր առավոտյան սկսել են փակել համալսարանների մուտքերը։Բողոքի առաջին ցույցերը սկսվել են վաղ առավոտյան Ֆրանսիայի որոշ շրջաններում մարտի 6-ին` համազգային գործադուլի նախօրեին. մասնավորապես, փողոց են դուրս եկել բեռնատարների վարորդները։ Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել Մարոկկոյի հավաքականի պարտությունից հետոՓետրվարին Ֆրանսիայի արհմիությունները հայտարարել էին մարտի 7-ին ազգային գործադուլ իրականացնելու մասին` հորդորելով «արգելափակել երկիրը», եթե կառավարությունը շրջանառությունից չհանի կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը։Տեղեկացնենք, որ դրանով նախատեսվում է, մասնավորապես, կենսաթոշակի անցնելու տարիքը դարձնել 64՝ 62-ի փոխարեն։
փարիզ
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56361885_212:0:1172:720_1920x0_80_0_0_654b12faec0f99c965db7cda40df92e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փարիզ, ֆրանսիա, բողոքի ակցիա, գործադուլ, տեսանյութեր, տեսանյութ, видео
փարիզ, ֆրանսիա, բողոքի ակցիա, գործադուլ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ցուցարարները Ֆրանսիայում սկսել են արգելափակել դեպոները, մայրուղիներն ու բուհերը
13:38 07.03.2023 (Թարմացված է: 14:13 07.03.2023) Գիշերվանից բողոքի ցույցեր են տեղի ունենում Հավրում, Կանում, Բովեում, որտեղ ևս կաթվածահար է տրանսպորտի աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Մարտի 7-ի լույս գիշերը Ֆրանսիայում ցուցարարները սկսել են արգելափակել դեպոները, մայրուղիներն ու բուհերը։ Որոշ տեղերում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հավաքվածներին ցրելու համար։ Այս մասին հայտնում են ֆրանսիական տեղեկատվական ծառայությունները։
Ուսանողական LPL շարժումը Twitter–ի իր էջում գրում է, որ գիշերը ավելի քան 200 մարդ սկսել է արգելափակել ճանապարհները երկրի հյուսիս–արևմուտքում գտնվող Լորյան քաղաքում։
Ավտոբուսների երթևեկությունն արգելափակելու համար Լանյի ավտոբուսային պարկում հավաքվել են դեպոների աշխատակիցներ, արհմիությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ և ուսանողներ։ LeMedia ֆրանսիական հեռուստաալիքը հայտնում է, որ ոստիկանությունը նրանց ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։
Բացի այդ, մարտի 7-ի լույս գիշերը աղբահանները Փարիզում և Իլ-դե-Ֆրանսում արգելափակել են երթևեկությունն ու խափանել աղբահանությունը։
Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Հավրում, Կանում, Բովեում, որտեղ ևս տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել։
Բացի այդ, ուսանողներն այսօր առավոտյան սկսել են փակել համալսարանների մուտքերը։
Բողոքի առաջին ցույցերը սկսվել են վաղ առավոտյան Ֆրանսիայի որոշ շրջաններում մարտի 6-ին` համազգային գործադուլի նախօրեին. մասնավորապես, փողոց են դուրս եկել բեռնատարների վարորդները։
Փետրվարին Ֆրանսիայի արհմիությունները հայտարարել էին մարտի 7-ին ազգային գործադուլ իրականացնելու մասին` հորդորելով «արգելափակել երկիրը», եթե կառավարությունը շրջանառությունից չհանի կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը։
Տեղեկացնենք, որ դրանով նախատեսվում է, մասնավորապես, կենսաթոշակի անցնելու տարիքը դարձնել 64՝ 62-ի փոխարեն։