https://arm.sputniknews.ru/20230307/aprilin-hajastani-patmutjan-mej-arajin-angam-hvokeji-bac-arajnutjun-kanckacvi-56370639.html
Ապրիլին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հոկեյի բաց առաջնություն կանցկացվի
Ապրիլին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հոկեյի բաց առաջնություն կանցկացվի
Sputnik Արմենիա
Կողմերը քննարկել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնամարզական համալիրի հիման վրա հետագա համագործակցության և միջոցառումների կազմակերպման հնարավորությունները: 07.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-07T16:22+0400
2023-03-07T16:22+0400
2023-03-07T16:28+0400
«մոսկվայի տուն»
«գազպրոմ արմենիա» ընկերություն
հոկեյ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56367484_0:0:1281:721_1920x0_80_0_0_4ce5dd97a60f36b9f30b52b333d214e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ապրիլին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հոկեյի բաց առաջնություն կանցկացվի։ Այս մասին հայտարարել է Հոկեյի հայկական լիգայի հիմնադիր Պյոտր Լեբեդևը` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնամարզական համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի և «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ հանդիպմանը:Նշենք, որ հանդիպումը կայացել է Երևանում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ։Կողմերը քննարկել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնամարզական համալիրի հիման վրա հետագա համագործակցության և միջոցառումների կազմակերպման հնարավորությունները:Համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը նշել է, որ իրենց մոտ գործում է հոկեյի խմբակ։«Կարող ենք առաջարկել Հոկեյի հայկական լիգայի դպրոցի աշակերտների հետ համատեղ հոկեյի մանկական թիմ ստեղծել»,–ասել է նա։Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ իր հերթին ընդգծել է, որ այս նախաձեռնությունը սպորտի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի կապերի ամրապնդման ևս մեկ օրինակ կդառնա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56367484_0:0:1137:853_1920x0_80_0_0_d40c05fa9c36c8b44b24e158acaadd33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«մոսկվայի տուն», «գազպրոմ արմենիա» ընկերություն, հոկեյ
«մոսկվայի տուն», «գազպրոմ արմենիա» ընկերություն, հոկեյ
Ապրիլին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հոկեյի բաց առաջնություն կանցկացվի
16:22 07.03.2023 (Թարմացված է: 16:28 07.03.2023) Կողմերը քննարկել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնամարզական համալիրի հիման վրա հետագա համագործակցության և միջոցառումների կազմակերպման հնարավորությունները:
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ապրիլին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հոկեյի բաց առաջնություն կանցկացվի։ Այս մասին հայտարարել է Հոկեյի հայկական լիգայի հիմնադիր Պյոտր Լեբեդևը` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնամարզական համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի և «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ հանդիպմանը:
Նշենք, որ հանդիպումը կայացել է
Երևանում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ։
«Բացի այդ, մայիսյան տոներին նախատեսում ենք հոկեյի մեծ մրցաշար կազմակերպել ավելի քան 10 թիմերի մասնակցությամբ։ Մենք մեծ հույսեր ենք կապում Հայկական հոկեյի լիգայի հենքի վրա հիմնված մանկական մարզադպրոցի հետ, որը դաստիարակելու է ապագա մարզիկներին։ Կարծում եմ, որ հոկեյը Հայաստանում մեծ ապագա ունի», – ասել է նա։
Կողմերը քննարկել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնամարզական համալիրի հիման վրա հետագա համագործակցության և միջոցառումների կազմակերպման հնարավորությունները:
Համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը նշել է, որ իրենց մոտ գործում է հոկեյի խմբակ։
«Կարող ենք առաջարկել Հոկեյի հայկական լիգայի դպրոցի աշակերտների հետ համատեղ հոկեյի մանկական թիմ ստեղծել»,–ասել է նա։
Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ իր հերթին ընդգծել է, որ այս նախաձեռնությունը սպորտի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի կապերի ամրապնդման ևս մեկ օրինակ կդառնա: