https://arm.sputniknews.ru/20230307/adrbejani-zvohery-depqi-vajric-durs-en-bervel-rd-khaghaghapahneri-mijnvordutjamb-petnakharar-56358476.html
Ադրբեջանի զոհերը դեպքի վայրից դուրս են բերվել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ. պետնախարար
Ադրբեջանի զոհերը դեպքի վայրից դուրս են բերվել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ. պետնախարար
Sputnik Արմենիա
Արցախի Հանրապետության պետնախարարի խոսքով` մարտի 5–ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ կապված ՌԴ գնահատականները որևէ կերպ չեն տարբերվում Արցախի... 07.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-07T13:01+0400
2023-03-07T13:01+0400
2023-03-07T13:57+0400
արցախ
դիվերսիա
գուրգեն ներսիսյան
վարչապետ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56357768_0:0:1600:901_1920x0_80_0_0_a7071c517e9b7a3283333e3fcf296737.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Մարտի 5-ի ահաբեկչական գործողությունից հետո ադրբեջանական կողմի զոհերն ու վիրավորները դեպքի վայրից դուրս են բերվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ: Ադրբեջանցիները դիմել են ռուս խաղաղապահներին և խնդրել դադարեցնել հայկական կողմի պատասխան կրակը, որպեսզի հնարավորություն ունենան դուրս հանել զոհերին և վիրավորներին։ Տեղեկությունը հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում։Դեպքի առնչությամբ ՌԴ ՊՆ–ն արձանագրել էր` Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Լեռնային Ղարաբաղի ոստիկանական մեքենայի վրա. Արցախի պետնախարարը նշել է, որ անընդհատ կապի մեջ են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ։Ներսիսյանի խոսքով` իրենք հույս ունեն, որ առաջիկայում ՌԴ բարձրագույն իշխանությունների կողմից նման գնահատականներ և արձագանքներ կհնչեն։Անդրադառնալով միջադեպին` Ներսիսյանն ընդգծել է, որ այսպիսով Ադրբեջանը բացահայտ ցուցադրել է, որ Արցախը արտաքին աշխարհի հետ կապվելու որևէ տարբերակ ունենալ չի կարող, իսկ Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու պատրվակը այդ պետությունը օգտագործում է իր հանցավոր արարքը քողարկելու համար:Ներսիսյանի խոսքով` Արցախի Հանրապետությունն ունի բավարար ապացույցներ և դրանք կներկայացնի միջազգային կառույցներին՝ ապացուցելու ադրբեջանական հանցագործությունը:Գուրգեն Ներսիսյանը նաև միջազգային հանրության պահվածքից է խոսել՝ դա որակելով անընդունելի և արցախցիների դիմադրողականության ստուգում:Պատասխանելով միջազգային փաստահավաք առաքելության անհրաժեշտության մասին հարցին՝ պետնախարարը նշել է, որ շուրջ երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքն արգելափակելուց և Արցախում հումանիտար աղետ ստեղծելուց բացի Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները:«Միջազգային հանրության մոտ եթե ցանկություն լիներ, նրանք անմիջապես կգային սեփական աչքով տեսնելու, թե ինչպես է ապրում շրջափակված 120․000 հայ բնակչությունը` արդյոք ճանապարհը կամ միջանցքը հասանելի է, արդյոք ունենք կապ արտաքին աշխարհի հետ և թե նվազագույն պարենի պաշարն ապահովելու համար ինչերի միջով ենք ստիպված անցնել», - նշել է նա:Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։ Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56357768_179:0:1600:1066_1920x0_80_0_0_e2c751525ff857ea19c7735cc6646902.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, դիվերսիա, գուրգեն ներսիսյան, վարչապետ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում
արցախ, դիվերսիա, գուրգեն ներսիսյան, վարչապետ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում
Ադրբեջանի զոհերը դեպքի վայրից դուրս են բերվել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ. պետնախարար
13:01 07.03.2023 (Թարմացված է: 13:57 07.03.2023) Արցախի Հանրապետության պետնախարարի խոսքով` մարտի 5–ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ կապված ՌԴ գնահատականները որևէ կերպ չեն տարբերվում Արցախի գնահատականներից։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Մարտի 5-ի ահաբեկչական գործողությունից հետո ադրբեջանական կողմի զոհերն ու վիրավորները դեպքի վայրից դուրս են բերվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ: Ադրբեջանցիները դիմել են ռուս խաղաղապահներին և խնդրել դադարեցնել հայկական կողմի պատասխան կրակը, որպեսզի հնարավորություն ունենան դուրս հանել զոհերին և վիրավորներին։ Տեղեկությունը հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում։
Դեպքի առնչությամբ ՌԴ ՊՆ–ն արձանագրել էր`
Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Լեռնային Ղարաբաղի ոստիկանական մեքենայի վրա.
Արցախի պետնախարարը նշել է, որ անընդհատ կապի մեջ են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ։
«Մենք ունենք նաև նրանց գնահատականը, վերաբերմունքը և այն ողջ տեղեկատվական բազան, որը նրանց կողմից հավաքագրվել և ուղարկվել է կամ առաջիկայում կուղարկվի ՌԴ։ Մեզ համար ակնհայտ է, որ նրանց գնահատականները որևէ կերպ չեն տարբերվում մեր գնահատականներից»,–ասել է նա։
Ներսիսյանի խոսքով` իրենք հույս ունեն, որ առաջիկայում ՌԴ բարձրագույն իշխանությունների կողմից նման գնահատականներ և արձագանքներ կհնչեն։
Անդրադառնալով միջադեպին` Ներսիսյանն ընդգծել է, որ այսպիսով Ադրբեջանը բացահայտ ցուցադրել է, որ Արցախը արտաքին աշխարհի հետ կապվելու որևէ տարբերակ ունենալ չի կարող, իսկ Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու պատրվակը այդ պետությունը օգտագործում է իր հանցավոր արարքը քողարկելու համար:
Ներսիսյանի խոսքով` Արցախի Հանրապետությունն ունի բավարար ապացույցներ և դրանք կներկայացնի միջազգային կառույցներին՝ ապացուցելու ադրբեջանական հանցագործությունը:
Գուրգեն Ներսիսյանը նաև միջազգային հանրության պահվածքից է խոսել՝ դա որակելով անընդունելի և արցախցիների դիմադրողականության ստուգում:
«Դիմադրողականություն ստուգելու տեղ այլևս չկա, ո՛չ զիջելու, և ո՛չ էլ չպայքարելու հնարավորություն կա: Այսուհետ միակ ճանապարհը սեփական ընտանիքում, սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ: Դա պետք է գիտակցեն թե՛ Ադրբեջանը, և թե՛ արդբեջանա-ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ զբաղվող միջազգային դերակատարները»,- ասել է Ներսիսյանը:
Պատասխանելով միջազգային փաստահավաք առաքելության անհրաժեշտության մասին հարցին՝ պետնախարարը նշել է, որ շուրջ երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքն արգելափակելուց և Արցախում հումանիտար աղետ ստեղծելուց բացի Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները:
«Միջազգային հանրության մոտ եթե ցանկություն լիներ, նրանք անմիջապես կգային սեփական աչքով տեսնելու, թե ինչպես է ապրում շրջափակված 120․000 հայ բնակչությունը` արդյոք ճանապարհը կամ միջանցքը հասանելի է, արդյոք ունենք կապ արտաքին աշխարհի հետ և թե նվազագույն պարենի պաշարն ապահովելու համար ինչերի միջով ենք ստիպված անցնել», - նշել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում
թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։ Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։