https://arm.sputniknews.ru/20230306/mtahvogvats-enq-rusastani-agn-n-kvochvov-dimel-e-hajkakan-ev-adrbejanakan-kvoghmerin-56328673.html
«Մտահոգված ենք». Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչով դիմել է հայկական և ադրբեջանական կողմերին
«Մտահոգված ենք». Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչով դիմել է հայկական և ադրբեջանական կողմերին
Sputnik Արմենիա
ՌԴ–ն հորդորում է զսպվածություն ցուցաբերել և լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել։ 06.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-06T17:03+0400
2023-03-06T17:03+0400
2023-03-06T17:43+0400
ռուսաստան
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/1109/97/11099758_0:0:3111:1751_1920x0_80_0_0_5211bf6343bd7e0871128098c865659b.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Մոսկվան մտահոգություն է հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված լարվածության կապակցությամբ։ ՌԴ արտգործնախարարության կայքում հրապարակվել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։ՌԴ–ն կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել։«Վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների անշեղ պահպանման անհրաժեշտությունը»,– ասված է հայտարարությունում:Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1109/97/11099758_0:0:2731:2048_1920x0_80_0_0_9862c3c2b7c9b4305000880dfdd423f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, լեռնային ղարաբաղ, ադրբեջան
ռուսաստան, լեռնային ղարաբաղ, ադրբեջան
«Մտահոգված ենք». Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչով դիմել է հայկական և ադրբեջանական կողմերին
17:03 06.03.2023 (Թարմացված է: 17:43 06.03.2023) ՌԴ–ն հորդորում է զսպվածություն ցուցաբերել և լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Մոսկվան մտահոգություն է հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված լարվածության կապակցությամբ։
ՌԴ արտգործնախարարության կայքում հրապարակվել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։
«Խիստ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին օրերին տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներ։ Մարտի 5-ին գրանցված զինված միջադեպի հետևանքով մարդկային կորուստներ ունի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմը»,– նշել է Զախարովան։
ՌԴ–ն կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել։
«Վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների անշեղ պահպանման անհրաժեշտությունը»,– ասված է հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ–ն շեշտում է` Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անվտանգության և կենսագործունեության ապահովմանը վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, կողմերի միջև շփման միջոցով, կատարվածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի ու Երևանի միջև շուտափույթ բանակցությունների վերսկսման հրամայականը։
Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում
թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։