https://arm.sputniknews.ru/20230306/livonel-messin-multseriali-hervos-kdarna-56344857.html
Լիոնել Մեսսին մուլտսերիալի հերոս կդառնա
Լիոնել Մեսսին մուլտսերիալի հերոս կդառնա
Sputnik Արմենիա
Այս նախագծին մասնակցելը երջանկացնում է հայտնի ֆուտբոլիստին։ 06.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-06T22:00+0400
2023-03-06T22:00+0400
2023-03-06T22:03+0400
լիոնել մեսսի
մուլտֆիլմ
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/17/24197337_0:0:1601:901_1920x0_80_0_0_06ef51290f965d674b06572e7a93aff5.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին անիմացիոն սերիալի հերոս է դառնալու։ Այս մասին հայտնում է Deadline պարբերականը։Սերիալը նախատեսված է լինելու մանուկների և պատանիների համար։ Սերիալի ստեղծման վրա աշխատելու է Sony Music Entertainment ընկերությունը, սակայն ժամկետների մասին դեռ չի հաղորդվում։ Ինքը` Մեսսին, մեկնաբանելով նորությունը, խոստովանել է, որ փոքր հասակում մուլտսերիալներ շատ է սիրել։Կարիերայի սկզբից իսպանական «Բարսելոնայի» կազմում հանդես եկող Մեսսին 2021 թվականի ամռանը հեռացավ «Պարի Սեն–Ժերմեն» որպես ազատ գործակալ։ Արգենտինացին ռեկորդային 7 անգամ «Ոսկե գնդակի» հաղթող է ճանաչվել։ 2008 թվականին նա հաղթեց օլիմպիական խաղերում և 2021 թվականին նվաճեց Ամերիկայի գավաթը։ Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին աշխարհի չեմպիոն դարձավ 2022 թվականին, Փետրվարի վերջին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) Մեսսիին 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/17/24197337_63:0:1484:1066_1920x0_80_0_0_674504f950afcca67783e37e4e16c889.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիոնել մեսսի, մուլտֆիլմ, ֆուտբոլիստ
լիոնել մեսսի, մուլտֆիլմ, ֆուտբոլիստ
Լիոնել Մեսսին մուլտսերիալի հերոս կդառնա
22:00 06.03.2023 (Թարմացված է: 22:03 06.03.2023) Այս նախագծին մասնակցելը երջանկացնում է հայտնի ֆուտբոլիստին։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին անիմացիոն սերիալի հերոս է դառնալու։ Այս մասին հայտնում է
Deadline պարբերականը։
Սերիալը նախատեսված է լինելու մանուկների և պատանիների համար։ Սերիալի ստեղծման վրա աշխատելու է Sony Music Entertainment ընկերությունը, սակայն ժամկետների մասին դեռ չի հաղորդվում։ Ինքը` Մեսսին, մեկնաբանելով նորությունը, խոստովանել է, որ փոքր հասակում մուլտսերիալներ շատ է սիրել։
«Անիմացիոն նախագծին մասնակցելու հնարավորությունը երջանկացնում է ինձ, երազանքս կատարվում է։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել Sony Music–ին այս նախագծին մասնակցելու համար, հույս ունենք, որ արդյունքը կհավանեն բոլորը, հատկապես աղջիկներն ու տղաները», – ասել է Մեսսին։
Կարիերայի սկզբից իսպանական «Բարսելոնայի» կազմում հանդես եկող Մեսսին 2021 թվականի ամռանը հեռացավ «Պարի Սեն–Ժերմեն» որպես ազատ գործակալ։ Արգենտինացին ռեկորդային 7 անգամ «Ոսկե գնդակի» հաղթող է ճանաչվել։ 2008 թվականին նա հաղթեց օլիմպիական խաղերում և 2021 թվականին նվաճեց Ամերիկայի գավաթը։ Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին աշխարհի չեմպիոն դարձավ 2022 թվականին, Փետրվարի վերջին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ)
Մեսսիին 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել։