https://arm.sputniknews.ru/20230306/hajk-kvonjvorjann-yndunel-e-rd-despanin-ev-khvosel-adrbejani-diversivon-hardzakman-masin-56312087.html
Հայկ Կոնջորյանն ընդունել է ՌԴ դեսպանին և խոսել Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մասին
Հայկ Կոնջորյանն ընդունել է ՌԴ դեսպանին և խոսել Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մասին
Sputnik Արմենիա
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը ՌԴ դեսպանի հետ զրույցում ընդգծել է, որ արդեն 85-րդ օրն է` Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի... 06.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-06T13:48+0400
2023-03-06T13:48+0400
2023-03-06T13:49+0400
հայաստան
հայկ կոնջորյան
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/06/56310811_0:212:2048:1364_1920x0_80_0_0_cf97f3f84e666b0fb9d414bfd07db384.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և նրա ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի դիվերսիոն հարձակման վրա։ Տեղեկությունը հայտնում է ՔՊ գրասենյակը։Հանդիպմանը ներկա են եղել նաև ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Միքայել Թումասյանը։«Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է»,–ասված է հաղորդագրության մեջ։Նշվել է, որ արդեն 85-րդ օրն է` Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի:Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը։Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/06/56310811_130:0:1949:1364_1920x0_80_0_0_ad7ef870030cd059a35e33da80329ed2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայկ կոնջորյան, սերգեյ կոպիրկին
հայաստան, հայկ կոնջորյան, սերգեյ կոպիրկին
Հայկ Կոնջորյանն ընդունել է ՌԴ դեսպանին և խոսել Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մասին
13:48 06.03.2023 (Թարմացված է: 13:49 06.03.2023) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը ՌԴ դեսպանի հետ զրույցում ընդգծել է, որ արդեն 85-րդ օրն է` Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և նրա ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի դիվերսիոն հարձակման վրա։ Տեղեկությունը հայտնում է
ՔՊ գրասենյակը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Միքայել Թումասյանը։
«Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ արդեն 85-րդ օրն է` Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի:
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը։
Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում
թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։