00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱԶԲ-ն 2023 թվականին Հայաստանում կանխատեսում Է ՀՆԱ-ի տեմպերի և գնաճի նվազում

© Photo : Facebook / ЕАБРԵԱԶԲ-ի շենքը
ԵԱԶԲ-ի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2023
ԵԱԶԲ-ի շենքը
Բաժանորդագրվել
Արտահանման աճը կզսպվի բարձր փոխարժեքով, ուստի ներմուծումը առաջանցիկ տեմպերով կաճի։ Դրամի բարձր արժեքը 2023 թվականին կպահպանվի, բայց աստիճանաբար կնվազի։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. 2023 թվականին դրամի փոխարժեքն ու գնաճը Հայաստանում աստիճանաբար կթուլանան։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի 2023 թվականի մակրոտնտեսական կանխատեսման մեջ։
Ըստ բանկի սպասումների՝ արտահանման աճը կզսպվի մեր երկիր արժույթի ներհոսքի (այստեղ տեղափոխված օտարերկրյա քաղաքացիների, հիմնականում՝ ռուսաստանցիների հաշվին) և դրամի ամրապնդման հաշվին: Արդյունքում հայկական ապրանքների գները արտարժույթի վերահաշվարկով նախկինի պես համեմատաբար բարձր կլինեն։ Ներմուծումը, ընդհակառակը, ավելի շահավետ կդառնա։ Ուստի, բանկի ակնկալիքներով, ներմուծումն ավելի արագ կաճի, քան արտահանումը։
ՀՀ ֆինանսների նախարարն ու ՌԴ դեսպանը հանդիպել են. քննարկվել են տնտեսական հարցեր
Միաժամանակ ակնկալվում է, որ այնուամենայնիվ կպահպանվի արտերկրից, այդ թվում ՝ Ռուսաստանից, դրամական փոխանցումների, ինչպես նաև զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Այսպես, բանկի գնահատմամբ, 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից ժամանած քաղաքացիների թիվն աճել է 2,4 անգամ՝ կազմելով 570 հազար մարդ կամ բոլոր զբոսաշրջիկների ավելի քան 40%-ը։ Ընդ որում իր գնահատման մեջ բանկը չի առանձնացնում, թե նրանց որ մասն է եկել կարճաժամկետ, իսկ որ մասն է մնում հետագայում երկարաժամկետ բնակության (այդ տվյալները դժվար հաշվարկելի են)։
Այս գործոնների արդյունքում, ըստ բանկի սպասումների, դրամի բարձր արժեքը 2023 թվականին կպահպանվի, բայց աստիճանաբար կնվազի։ Եթե վերջին երկու-երեք ամիսներին դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը գտնվում է 395-400 մակարդակի վրա, ապա 2023 թվականի միջին տարեկան արժեքը սպասվում է 438, իսկ 2024 թվականին՝ 465։
Առաջին եռամսյակի արդյունքներով գնաճը, ԵԱԶԲ-ի գնահատականներով, կկազմի մոտ 7,2 տոկոս, փետրվարին գնաճը կազմել է 8,1 տոկոս:
Պահանջարկի զսպման և տոկոսադրույքների աճի քաղաքականության շնորհիվ, որը վարում է Հայաստանի Կենտրոնական բանկը, 2023–ի վերջին սպասվում է գնաճի դանդաղում մինչև 4,6%, իսկ 2024-ի վերջին՝ մինչև 3,3%: Դրան կնպաստի պարենամթերքի համաշխարհային գների կայունացումը։
Գների վրա հակագնաճային ազդեցություն են ունենում հայկական դրամի փոխարժեքի ամրապնդումը և ներմուծվող ապրանքների նկատմամբ արտաքին գնային ճնշման թուլացումը։
ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ 2022 թվականը Հայաստանը կփակի 12,5% ՀՆԱ-ով՝ շինարարության և դրան ուղեկցող արդյունաբերության հետճգնաժամային ակտիվության, ինչպես նաև օտարերկրացիների (հիմնականում՝ ռուսաստանցիների) երկարաժամկետ բնակության համար ներհոսքի հաշվին։ Միևնույն ժամանակ, 2023 թվականի կանխատեսումը կազմում է 4,2%, 2024-ին՝ 4,3%:
ՀՀ տնտեսական աճը մասամբ պայմանավորված է ռուս էմիգրանտների գործունեությամբ. Փաշինյան
Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2023 թվականի հունվարին աճել է 10,5%-ով (դրանից մեկ ամիս առաջ՝ 12,8%)։ Տնտեսական ակտիվության աճի աստիճանական դանդաղման միտումը պահպանվել է ընթացիկ տարվա սկզբին։
Դա, ըստ ԵԱԶԲ-ի վերլուծաբանների, պայմանավորված է հիմնականում ծառայությունների և առևտրի ոլորտների դինամիկայով՝ հունվարին համապատասխանաբար 25,9% և 17,7% (դրանից մեկ ամիս առաջ՝ 27,9% և 23,9%), ինչը վկայում է երկրում պահանջարկի աստիճանական կայունացման մասին: Միևնույն ժամանակ, շինարարական հատվածի շրջանառությունը հունվարին արագացել է մինչև 12,2%՝ մեկ ամիս առաջվա 7,3%-ից հետո։
Արտահանման բարձր ցուցանիշները ընթացիկ տարվա սկզբին նույնպես պահպանվել են. մատակարարումների արժեքային ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 2,3 անգամ։
Լրահոս
0