00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դոլարը կթանկանա, գները կնվազեն. տնտեսագետի կարծիքով` ԵԱԶԲ-ի կանխատեսումը միանշանակ չէ

© Sputnik / Pavel GhevondyanՏարադրամի փոխանակման կետ Երևանում
Տարադրամի փոխանակման կետ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2023
Տարադրամի փոխանակման կետ Երևանում
Բաժանորդագրվել
Որքանով են իրատեսական Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումներն ու ինչ տնտեսական իրողություններ են սպասվում Հայաստանին առաջիկա 1-2 տարիներին` Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքն առաջիկա մեկ-երկու տարվա համար դժվար է կանխատեսել, քանի որ այն պայմանավորված է մի քանի իրողություններով` ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությամբ, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով, ռուս–ուկրաինական կոնֆլիկտի զարգացումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը` վերլուծելով Եվրասիական զարգացման բանկի` Հայաստանի տնտեսության վերաբերյալ նոր կանխատեսումը, որի համաձայն` 2023 թվականին Հայաստանում դրամի փոխարժեքն աստիճանաբար կիջնի` տարեվերջին հասնելով 438 դրամի, իսկ 2024-ին` 465-ի։
«Եթե ներկա իրավիճակը պահպանվի, ապա դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքն էլ կպահպանվի 400-ի մակարդակում։ Իսկ եթե չէ, ապա դրամի փոխարժեքը կարող է վերականգնել անցած տարեսկզբի ցուցանիշները` 470-500։ Բայց դա երբ տեղի կունենա, շատ բարդ է կանխատեսելը»,– ասաց Միքայելյանը։
Եվրասիական զարգացման բանկը դրամի թուլացմամբ պայմանավորված կանխատեսվում է նաև արտահանման տեմպերի նվազում և ներմուծման արագացում։
Այս կանխատեսումը ևս տնտեսագետի համար միանշանակ չէ։ Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ 2022թ-ին Հայաստանից արտահանման ծավալների շուրջ 2 մլրդ դոլարի աճն ապահովվել է հիմնականում վերաարտահանման շնորհիվ։ Հետևաբար, դժվար է միանշանակ ասել, թե այս տարի վերաարտահանման ծավալների, ապրանքների ու ուղղությունների ինչ փոփոխություններ կարող են լինել։
«Մենք կարող ենք այս կանխատեսումնօգտագործել որպես որոշակի համեմատական կետ։ Բայց ես չեմ կարող իմ կանխատեսումը կամ գնահատումն անել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,– ասաց նա։
ՀՆԱ–ի աճի դանդաղման վերաբերյալ ԵԱԶԲ-ի կանխատեսմանը Հրանտ Միքայելյանն ավելի շատ է հակված վստահելու, այն հիմնավորմամբ, որ այս տարվա 12.5 տոկոսանոց աճից հետո Հայաստանի տնտեսությունը չի կարող նոր աճի ցուցանիշ արձանագրել, հետևաբար, աճի տեմպի դանդաղումն անխուսափելի է լինելու ոչ միայն այս, այլև հաջորդ տարվա համար։ Բացի այդ աճի դանդաղման հարցում ԵԱԶԲ–ի կանխատեսումը համընկնում է ՀՀ ԿԲ–ի կանխատեսած ցուցանիշի հետ։
«Ենթադրվում է, որ հայկական տնտեսությունը վերադառնալու է իր միջին տարեկան աճի տեմպերին` 4-4.5 տոկոսի։ Իսկ 2024թ-ին, քանի որ կան կանխատեսումներ, որ համաշխարհային տնտեսության մեջ բացասական զարգացումներ են տեղի ունենալու, սպասվում է, որ ՀՀ տնտեսության վրա ազդելու են միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումները»,– ասաց Միքայելյանը։
Միջազգային շուկաներից դրական ազդակը, որ թերևս առավել շատ կհետաքրքրի հայ սպառողներին, 2023թ–ին ակնկալվող պարենամթերքի համաշխարհային գների անկումն է։ Այս համատեքստում Եվրասիական զարգացման բանկը 2023 թվականի վերջում Հայաստանի տնտեսության մեջ գնաճի դանդաղում է կանխատեսում` մինչև 4,6%, իսկ 2024 թվականի վերջում՝ 3,3%։
Նման կանխատեսումների հիմքում, ըստ Միքայելյանի, ԱՄՆ–ում տարվող գնաճի զսպման քաղաքականությունն է, որի արդյունքում ամբողջ աշխարհում «ԱՄՆ-ից ներմուծված գնաճը նույնկերպ սկսել է նվազել»։
Ի դեպ, տնտեսագետը չի բացառում, որ գնաճը Հայաստանում շատ ավելի կնվազի, քան ԵԱԶԲ-ն է կանխատեսել, քանի որ արդեն իսկ Հայաստանում գների անկման ամսական ցուցանիշը շուրջ 0.5 տոկոս է կազմում։ Եվ եթե այս տեմպը պահպանվի, տարեվերջին գնաճը կարող է 4.6 տոկոսից էլ ցածր լինել։
Նշենք, որ ԵԱԶԲ-ի կանխատեսումներով` 2023-ին տրանսֆերտների ներհոսքն արտերկրից (այդ թվում՝ Ռուսաստանից) կշարունակվի։ Բայց ԿԲ-ի վարած պահանջարկի զսպման և վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացման քաղաքականության շնորհիվ գնաճը 2023 թվականի վերջում կդանդաղի մինչև 4,6 %, իսկ 2024 թվականի վերջում՝ մինչև 3,3 %։
2023 թվականի համար ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՆԱ–ի 4,2%–անոց աճ, 2024–ն` 4,3%` 2022-ի 12.5%–ի փոխարեն։
Ինչպիսի աճ է գրանցել Հայաստանի տնտեսությունը հունվարին՝ ըստ ոլորտների
Լրահոս
0