https://arm.sputniknews.ru/20230306/baqun-ev-erevany-zgali-arajyntac-en-grancel-bvonvon-alievi-het-handipmany-56333783.html
«Բաքուն և Երևանը զգալի առաջընթաց են գրանցել». Բոնոն` Ալիևի հետ հանդիպմանը
«Բաքուն և Երևանը զգալի առաջընթաց են գրանցել». Բոնոն` Ալիևի հետ հանդիպմանը
Sputnik Արմենիա
Լուիս Բոնոն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ընդգծել է բանակցային գործընթացում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ներգրավվածությունը։ 06.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-06T18:08+0400
2023-03-06T18:08+0400
2023-03-06T18:11+0400
ադրբեջան
ամն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/06/56332421_80:0:1522:811_1920x0_80_0_0_5d23f8a4632bb16191ea34df78e10071.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Բաքուն և Երևանը վերջին ամիսների ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը Twitter–ում հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։Դիվանագետն առաջին անգամ է այցելում տարածաշրջան։ Պետդեպարտամենտում վստահություն են հայտնել, որ այս այցը թույլ կտա շարունակել ԱՄՆ պետքարտուղարի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ընթացիկ տարվա փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած երկխոսությունը։ Խորհրդականը նախատեսում է հանդիպումներ անցկացնել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների բարձրագույն ղեկավարության հետ։
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/06/56332421_260:0:1341:811_1920x0_80_0_0_98f2e5b1a57137dc6183e4f2f13a4573.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, ամն, հայաստան
«Բաքուն և Երևանը զգալի առաջընթաց են գրանցել». Բոնոն` Ալիևի հետ հանդիպմանը
18:08 06.03.2023 (Թարմացված է: 18:11 06.03.2023) Լուիս Բոնոն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ընդգծել է բանակցային գործընթացում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ներգրավվածությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Բաքուն և Երևանը վերջին ամիսների ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը
Twitter–ում հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։
«Բոնոն ընդգծել է բանակցային գործընթացում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ներգրավվածությունը և այն զգալի առաջընթացը, որը երկու կողմերը ձեռք են բերել վերջին ամիսներին»,– ասված է հաղորդագրությունում։
Դիվանագետն առաջին անգամ է այցելում տարածաշրջան։ Պետդեպարտամենտում
վստահություն են հայտնել, որ այս այցը թույլ կտա շարունակել ԱՄՆ պետքարտուղարի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ընթացիկ տարվա փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած երկխոսությունը։ Խորհրդականը նախատեսում է հանդիպումներ անցկացնել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների բարձրագույն ղեկավարության հետ։