https://arm.sputniknews.ru/20230304/mirzvojany-hndik-gvortsynkervoj-het-qnnarkel-e-haj-adrbejanakan-haraberutjunnery-56266119.html
Միրզոյանը հնդիկ գործընկերոջ հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Միրզոյանը հնդիկ գործընկերոջ հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Sputnik Արմենիա
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված... 04.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-04T16:18+0400
2023-03-04T16:18+0400
2023-03-04T16:30+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արարատ միրզոյան
հնդկաստան
սուբրամանյամ ջայշանկար
նյու դելի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/04/56264153_0:0:1600:901_1920x0_80_0_0_b963bda1284983c25e2f758c825d890e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հնդիկ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպմանը Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման ուղղությամբ հնարավոր մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։Նշվում է, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության խորացման դինամիկայի կապակցությամբ՝ այս առումով կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր հարթակներում պարբերական շփումների դերը։Նրանք քննարկել են նաև մի շարք ոլորտային ուղղություններով երկկողմ օրակարգի հարցեր՝ անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:Ընդգծվել է խորհրդարանական համագործակցության ակտիվացման, ինչպես նաև միջազգային բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մարտի 3-4-ը աշխատանքային այցով կլինի Հնդկաստանում՝ մասնակցելու «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովին:
հնդկաստան
նյու դելի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/04/56264153_103:0:1526:1067_1920x0_80_0_0_832565be69514e0c243111ec1bcbffa1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, հնդկաստան, սուբրամանյամ ջայշանկար, նյու դելի
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, հնդկաստան, սուբրամանյամ ջայշանկար, նյու դելի
Միրզոյանը հնդիկ գործընկերոջ հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
16:18 04.03.2023 (Թարմացված է: 16:30 04.03.2023) Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հնդիկ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Այս մասին հայտնում են
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպմանը Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
«Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման ուղղությամբ հնարավոր մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ինչ է որոշել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը
023-ի փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանըորոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանըմիաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Նշվում է, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության խորացման դինամիկայի կապակցությամբ՝ այս առումով կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր հարթակներում պարբերական շփումների դերը։
Նրանք քննարկել են նաև մի շարք ոլորտային ուղղություններով երկկողմ օրակարգի հարցեր՝ անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:
Ընդգծվել է խորհրդարանական համագործակցության ակտիվացման, ինչպես նաև միջազգային բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։