https://arm.sputniknews.ru/20230304/hajastanum-arajnaki-mankakan-qaghckeghi-qani-depq-e-akhtvorvoshvum-1-tarva-yntacqum-56231391.html
Հայաստանում առաջնակի մանկական քաղցկեղի քանի՞ դեպք է ախտորոշվում 1 տարվա ընթացքում
Հայաստանում առաջնակի մանկական քաղցկեղի քանի՞ դեպք է ախտորոշվում 1 տարվա ընթացքում
Sputnik Արմենիա
Չարորակ ուռուցքներով հիվանդացած երեխաների 75%–ը լիարժեք առողջանում է։ 04.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-04T14:49+0400
2023-03-04T14:49+0400
2023-03-04T14:49+0400
հայաստան
քաղցկեղ
երեխա
հհ առողջապահության նախարարություն
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1054/76/10547678_0:189:2971:1860_1920x0_80_0_0_4b1b1921d886e990208355f4b31a904a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանում տարեկան ախտորոշվում է 80-100 առաջնակի մանկական (0-18տ․) քաղցկեղի դեպք։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։Ըստ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների` վերջին տարիներին նկատվում է քաղցկեղով հիվանդացող երեխաների թվի չնչին աճ։2019 թվականին հաստատված ախտորոշումով և ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով երեխաների թիվը եղել է 89 (բնակչության շրջանում հայտնաբերված չարորակ նորագոյացությունների դեպքերի ընդհանուր թիվը` 7908): 2020 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 70 (բնակչության շրջանում հայտնաբերված չարորակ նորագոյացությունների դեպքերի ընդհանուր թիվը` 6934):2021 թվականին չարորակ ուռուցք է հայտնաբերվել 0–17 տարեկան 80 երեխաների մոտ (հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը` 7640):«Երբ ծառերը ծաղկում են...». քաղցկեղից բուժված երեխաները պատմում են անցած ճանապարհի մասինՆախարարությունից հայտնում են, որ քաղցկեղով հիվանդացող երեխաների թիվը վերջին տարիներին չնչին աճ է գրանցել, քանի որ ախտորոշումն արդիականացվել է, դիմելիությունը` բարձրացել, և ՀՀ-ում ժամանակակից բուժման լիարժեք հասանելիություն կա։Ըստ գերատեսչության` Հայաստանի վիճակագրական տվյալները համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանված հիվանդացության ցուցանիշներին։1995թ․ ի վեր Հայաստանում առողջացել է մոտ 3000 երեխա։Քաղցկեղի բջիջները սպանող դեղամիջոցի ստեղծման համար ՀՀ–ում հետազոտություն են իրականացնում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1054/76/10547678_119:0:2850:2048_1920x0_80_0_0_4e26b494f032a5a333b3e10b41937906.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղցկեղ, երեխա, հհ առողջապահության նախարարություն, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
հայաստան, քաղցկեղ, երեխա, հհ առողջապահության նախարարություն, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
Հայաստանում առաջնակի մանկական քաղցկեղի քանի՞ դեպք է ախտորոշվում 1 տարվա ընթացքում
Չարորակ ուռուցքներով հիվանդացած երեխաների 75%–ը լիարժեք առողջանում է։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանում տարեկան ախտորոշվում է 80-100 առաջնակի մանկական (0-18տ․) քաղցկեղի դեպք։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«Առաջնակի մանկական (0-18տ․) քաղցկեղի դեպքերից մոտ 40%–ը կազմում են լեյկեմիաները և լիմֆոմաները, մնացած 60%–ը վերաբաշխված է սոլիդ ուռուցքների միջև»,–նշված է պատասխանում։
Ըստ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների` վերջին տարիներին նկատվում է քաղցկեղով հիվանդացող երեխաների թվի չնչին աճ։
2019 թվականին հաստատված ախտորոշումով և ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով երեխաների թիվը եղել է 89 (բնակչության շրջանում հայտնաբերված չարորակ նորագոյացությունների դեպքերի ընդհանուր թիվը` 7908): 2020 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 70 (բնակչության շրջանում հայտնաբերված չարորակ նորագոյացությունների դեպքերի ընդհանուր թիվը` 6934):
2021 թվականին չարորակ ուռուցք է հայտնաբերվել 0–17 տարեկան 80 երեխաների մոտ (հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը` 7640):
Նախարարությունից հայտնում են, որ քաղցկեղով հիվանդացող երեխաների թիվը վերջին տարիներին չնչին աճ է գրանցել, քանի որ ախտորոշումն արդիականացվել է, դիմելիությունը` բարձրացել, և ՀՀ-ում ժամանակակից բուժման լիարժեք հասանելիություն կա։
«Կախված ուռուցքի տեսակից` տարածվածությունը տարբեր տարիքային խմբերում խիստ տարբերվում է։ Հիվանդացած երեխաների 75%–ը լիարժեք առողջանում է»,– ընդգծում է նախարարությունը։
Ըստ գերատեսչության` Հայաստանի վիճակագրական տվյալները համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանված հիվանդացության ցուցանիշներին։
1995թ․ ի վեր Հայաստանում առողջացել է մոտ 3000 երեխա։