https://arm.sputniknews.ru/20230304/erkate-gasievi-haghtakan-veradardzy-kam-inchpes-104-kg-qashvov-amerikacin-tapalvec-1-harvatsic-56258890.html
«Երկաթե» Գասիևի հաղթական վերադարձը, կամ ինչպես 104 կգ քաշով ամերիկացին տապալվեց 1 հարվածից
«Երկաթե» Գասիևի հաղթական վերադարձը, կամ ինչպես 104 կգ քաշով ամերիկացին տապալվեց 1 հարվածից
Sputnik Արմենիա
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում ներկայիս առաջատարը՝ Ալեքսանդր Ուսիկը, առայժմ անպարտելի է ռինգում։ Մուրադ Գասիևը, որն արդեն ստացել է Հայաստանի... 04.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-04T12:52+0400
2023-03-04T12:52+0400
2023-03-04T14:19+0400
բռնցքամարտ
բռնցքամարտիկ
մուրադ գասիև
հաղթանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/04/56247384_0:0:1600:901_1920x0_80_0_0_fd76afc5aeb56826126e6305d39d9a33.jpg
Երևանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ ծանր քաշային Մուրադ Գասիևից երկու ռաունդ պահանջվեց ամերիկացի Մայք Բալոգունին հաղթելու և WBA intercontinental չեմպիոնական գոտին նվաճելու համար:Բռնցքամարտի սիրահարները մարտի 3-ին շատ էին սպասում Մուրադ Գասիև - Մայք Բալոգուն մենամարտին։ Բանն այն է, որ 2018 թվականին Ալեքսանդր Ուսիկին չեմպիոնական WBA, WBO, WBC և IBF գոտիները պարտվելուց հետո Գասիևը 5 տարվա ընթացքում ընդամենը 3 մենամարտ էր անցկացրել, ու հենց ամերիկացու հետ մենամարտով էր վերադառնում մեծ սպորտ։ Մինչև մենամարտը Գասիևն արդեն նշել էր, որ ուրախ է վերադառնալ ռինգ և իր նպատակն է հասնել չեմպիոնական նվաճման։Այսինքն` բավականին լուրջ մրցակից էր բաժին հասել օս բռնցքամարտիկին։ Ամերիկացու միակ, բայց նշանակալից թերությունն այն էր, որ Բալոգունը 39 տարեկան է ու հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է նա մենամարտի համար նախատեսված 10 ռաունդներում իրեն դրսևորելու ռինգում։Բայց մենամարտը շատ կարճ տևեց, ու խոսել ամերիկացու ֆիզիկական պատրաստականության մասին, հնարավոր չէ։Մուրադ Գասիևը վճռորոշ մենամարտից առաջ շնորհակալություն է հայտնել երևանյան երկրպագուներինՓոխարենը կարող ենք խոսել Գասիևի ուժեղ հարվածների կամ տվյալ դեպքում` մեկ հարվածի մասին։ Մեծ հաշվով` այս մենամարտում չհասցրինք հասկանալ, թե իրականում ինչ հարվածների է տիրապետում Գասիևը, քանի որ տեսանք ընդամենը մեկը, ու այն էլ երկրորդ ռաունդում։Առաջին ռաունդում մրցող բռցքամարտիկները 3 րոպե ծախսեցին միմյանց հետախուզելու համար։ Դժվար էր պատկերացնել, որ այսպիսի հանգիստ մեկնարկից հետո խաղն ավարտվելու է հենց երկրորդ ռաունդում։Այս հաղթանակով դժվար է գնահատել Գասիևի հնարավորությունները ապագայում, չնայած նախորդ մենամարտերից հայտնի են նրա ուժգին հարվածները, որոնցից հետո օս բռցքամարտիկն իր 29 հաղթանակներից 22-ում առավելության է հասել մրցակիցների նկատմամբ ժամանակից շուտ։Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը հաղթանակ տոնեց ԵրևանումԱյս մենամարտում Մուրադ Գասիևը ներկայացնում էր Ռուսաստանը, բայց արդեն հայտնի է, որ նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Այսինքն` սպասվող մենամարտերում Գասիևը ներկայացնելու է Հայաստանը, և միգուցե այդ մենամարտերում մենք կտեսնենք նրա մարտ վարելու իրական գեղեցկությունն ու բազմատեսակ հարվածները, որոնց տիրապետում է։Մենամարտի ավարտից հետո Գասիևը նշեց, որ շատ ուրախ է վերադառնալ ռինգ, բնականաբար ոգևորել է հաղթանակը, և նոր հաջողությունների ակնկալիքներով շարունակելու է մարզվել։Մեզ մնում է սպասել ու հավատալ, որ Մուրադ Գասիևն արդեն Հայաստանը ներկայացնելով ռինգում` նոր ու նշանակալից հաղթանակներ կտոնի ապագայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/04/56247384_112:0:1536:1068_1920x0_80_0_0_bdeb223ca9763db00409948da77cc3da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
բռնցքամարտ, բռնցքամարտիկ, մուրադ գասիև, հաղթանակ
բռնցքամարտ, բռնցքամարտիկ, մուրադ գասիև, հաղթանակ
«Երկաթե» Գասիևի հաղթական վերադարձը, կամ ինչպես 104 կգ քաշով ամերիկացին տապալվեց 1 հարվածից
12:52 04.03.2023 (Թարմացված է: 14:19 04.03.2023) Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում ներկայիս առաջատարը՝ Ալեքսանդր Ուսիկը, առայժմ անպարտելի է ռինգում։ Մուրադ Գասիևը, որն արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն, մոտ ապագայում նպատակ է դրել այս քաշային կարգում վերադարձնել իրեն պատկանող չեմպիոնական գոտիները։
Երևանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ ծանր քաշային Մուրադ Գասիևից երկու ռաունդ պահանջվեց ամերիկացի Մայք Բալոգունին հաղթելու և WBA intercontinental չեմպիոնական գոտին նվաճելու համար:
Բռնցքամարտի սիրահարները մարտի 3-ին շատ էին սպասում Մուրադ Գասիև - Մայք Բալոգուն մենամարտին։ Բանն այն է, որ 2018 թվականին Ալեքսանդր Ուսիկին չեմպիոնական WBA, WBO, WBC և IBF գոտիները պարտվելուց հետո Գասիևը 5 տարվա ընթացքում ընդամենը 3 մենամարտ էր անցկացրել, ու հենց ամերիկացու հետ մենամարտով էր վերադառնում մեծ սպորտ։ Մինչև մենամարտը Գասիևն արդեն նշել էր, որ ուրախ է վերադառնալ ռինգ և իր նպատակն է հասնել չեմպիոնական նվաճման։
Գասիևը, որին բռնցքամարտում անվանում են նաև «երկաթյա», իր ուժեղ հարվածներով հայտնի է շատերին։ Իսկ ահա ամերիկացի բռցքամարտիկից կար միայն մեկ տեղեկություն. Բալոգունը ռինգում անցկացրել էր 20 մենամարտ, տոնել նույնքան հաղթանակ, և 20 հաղթանակներից 16-ում իր մրցակիցների նկատմամբ առավելության հասել նոկաուտով կամ ժամանակից շուտ։
Այսինքն` բավականին լուրջ մրցակից էր բաժին հասել օս բռնցքամարտիկին։ Ամերիկացու միակ, բայց նշանակալից թերությունն այն էր, որ Բալոգունը 39 տարեկան է ու հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է նա մենամարտի համար նախատեսված 10 ռաունդներում իրեն դրսևորելու ռինգում։
Բայց մենամարտը շատ կարճ տևեց, ու խոսել ամերիկացու ֆիզիկական պատրաստականության մասին, հնարավոր չէ։
Փոխարենը կարող ենք խոսել Գասիևի ուժեղ հարվածների կամ տվյալ դեպքում` մեկ հարվածի մասին։ Մեծ հաշվով` այս մենամարտում չհասցրինք հասկանալ, թե իրականում ինչ հարվածների է տիրապետում Գասիևը, քանի որ տեսանք ընդամենը մեկը, ու այն էլ երկրորդ ռաունդում։
Առաջին ռաունդում մրցող բռցքամարտիկները 3 րոպե ծախսեցին միմյանց հետախուզելու համար։ Դժվար էր պատկերացնել, որ այսպիսի հանգիստ մեկնարկից հետո խաղն ավարտվելու է հենց երկրորդ ռաունդում։
Գասիևը սկսեց ճնշել ու ի վերջո սեղմելով Բալոգունին ռինգի ճոպաններին` աջ ուղիղ հարվածով տապալեց 104 կգ կշռող ամերիկացուն, որը մրցավարի տասը հաշվի ժամանակ չկարողացավ ոտքի կանգնել։
Այս հաղթանակով դժվար է գնահատել Գասիևի հնարավորությունները ապագայում, չնայած նախորդ մենամարտերից հայտնի են նրա ուժգին հարվածները, որոնցից հետո օս բռցքամարտիկն իր 29 հաղթանակներից 22-ում առավելության է հասել մրցակիցների նկատմամբ ժամանակից շուտ։
Այս մենամարտում Մուրադ Գասիևը ներկայացնում էր Ռուսաստանը, բայց արդեն հայտնի է, որ նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Այսինքն` սպասվող մենամարտերում Գասիևը ներկայացնելու է Հայաստանը, և միգուցե այդ մենամարտերում մենք կտեսնենք նրա մարտ վարելու իրական գեղեցկությունն ու բազմատեսակ հարվածները, որոնց տիրապետում է։
Մենամարտի ավարտից հետո Գասիևը նշեց, որ շատ ուրախ է վերադառնալ ռինգ, բնականաբար ոգևորել է հաղթանակը, և նոր հաջողությունների ակնկալիքներով շարունակելու է մարզվել։
Մեզ մնում է սպասել ու հավատալ, որ Մուրադ Գասիևն արդեն Հայաստանը ներկայացնելով ռինգում` նոր ու նշանակալից հաղթանակներ կտոնի ապագայում։