https://arm.sputniknews.ru/20230303/tarorinak-iravitshak-e-pashinjany-alievi-arevmtjan-adrbejan-hajtararutjan-masin-56198546.html
Տարօրինակ իրավիճակ է. Փաշինյանը` Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» հայտարարության մասին
Տարօրինակ իրավիճակ է. Փաշինյանը` Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Բաքվում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզն անվանում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։ 03.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-03T12:34+0400
2023-03-03T12:34+0400
2023-03-03T12:44+0400
վարչապետ
գերմանիա
ադրբեջան
ելույթ
նիկոլ փաշինյան
հայաստան
հայ-ադրբեջանական
իլհամ ալիև
սյունիք
զանգեզուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/03/56193420_0:0:1670:940_1920x0_80_0_0_738f73ccaed9628a75fc46d29ed086f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Չնայած Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը, ադրբեջանական կողմն իրեն տարօրինակ է պահում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում` Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդում «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:Մասնավորապես՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարել նախագահ Իլհամ Ալիևի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնությունը։Պրահայի համաձայնագրից 10 օր անց Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։«Գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն, այսպես կոչված, «Արևմտյան ադրբեջան» է՝ զուգահեռ ասելով, թե մենք ուզում ենք խաղաղություն և այլն, և այլն։ Սա շատ տարօրինակ իրավիճակ է։ Սա է մեր հարաբերությունների հիմնական խնդիրը»,–ասել է Փաշինյանը։Նա նշել է, որ Բաքվում (և մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևը) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզն անվանում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։Ալիևը հայտարարել է, որ դա, իբր, ադրբեջանցիների պատմական տարածքն է, սակայն հայերն այն հողին են հավասարեցրել, ոչնչացրել բոլոր պատմական ու կրոնական հուշարձանները։ Միևնույն ժամանակ Ալիևը նաև հայտարարել է, որ «ադրբեջանցիները պատմության ընթացքում ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում»։Հիշեցնենք` ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր` Շուշան Փաշինյանի հետ մեկնել է Բեռլին։ Նա արդեն հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
գերմանիա
ադրբեջան
սյունիք
զանգեզուր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/03/56193420_78:0:1562:1113_1920x0_80_0_0_48e5fc2c75611ca0db13e604595f39ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարչապետ, գերմանիա, ադրբեջան, ելույթ, նիկոլ փաշինյան, հայաստան, հայ-ադրբեջանական, իլհամ ալիև, սյունիք, զանգեզուր
վարչապետ, գերմանիա, ադրբեջան, ելույթ, նիկոլ փաշինյան, հայաստան, հայ-ադրբեջանական, իլհամ ալիև, սյունիք, զանգեզուր
Տարօրինակ իրավիճակ է. Փաշինյանը` Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» հայտարարության մասին
12:34 03.03.2023 (Թարմացված է: 12:44 03.03.2023) Բաքվում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզն անվանում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Չնայած Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը, ադրբեջանական կողմն իրեն տարօրինակ է պահում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում` Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդում «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ, հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարել նախագահ Իլհամ Ալիևի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնությունը։
Պրահայի համաձայնագրից 10 օր անց Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։
Ինչ են պայմանավորվել Պրահայում
«Գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն, այսպես կոչված, «Արևմտյան ադրբեջան» է՝ զուգահեռ ասելով, թե մենք ուզում ենք խաղաղություն և այլն, և այլն։ Սա շատ տարօրինակ իրավիճակ է։ Սա է մեր հարաբերությունների հիմնական խնդիրը»,–ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Բաքվում (և մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևը) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզն անվանում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։
Ալիևը հայտարարել է, որ դա, իբր, ադրբեջանցիների պատմական տարածքն է, սակայն հայերն այն հողին են հավասարեցրել, ոչնչացրել բոլոր պատմական ու կրոնական հուշարձանները։ Միևնույն ժամանակ Ալիևը նաև հայտարարել է, որ «ադրբեջանցիները պատմության ընթացքում ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում»։