https://arm.sputniknews.ru/20230303/suren-papikjanin-azatelu-harcy-vorvoshvats-e-pashinjann-arden-yntrel-e-pvokharinvoghin-zlm-56189125.html
Սուրեն Պապիկյանին ազատելու հարցը որոշված է. Փաշինյանն արդեն ընտրե՞լ է փոխարինողին․ ԶԼՄ
Սուրեն Պապիկյանին ազատելու հարցը որոշված է. Փաշինյանն արդեն ընտրե՞լ է փոխարինողին․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Այժմ քննարկվում է, թե ուր է գնալու Սուրեն Պապիկյանը, և ով է նրան փոխարինելու։ 03.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-03T10:43+0400
2023-03-03T10:43+0400
2023-03-03T11:16+0400
սուրեն պապիկյան
նախարար
հհ պաշտպանության նախարարություն (պն)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28789218_0:0:1600:901_1920x0_80_0_0_b4f1f55aefdbbde16d1138e7adf7e9ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իշխանական աղբյուրները պնդում են, որ պաշտպանության նախարարի պաշտոնից Սուրեն Պապիկյանին ազատելու հարցը որոշված է, այժմ քննարկվում է իրականացման մեխանիզմը: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։«Հրապարակի» աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հակված է պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, որը պատերազմից հետո տարբեր ֆորմատներով՝ թե՛ գերիների փոխանակման, թե՛ սահմանազատման հարցերով ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցել է և լեզու գտել նրանց հետ, ինչն ամենագնահատելի գործոններից է Փաշինյանի համար:Հիշեցնենք, որ 2021-ին ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 15-ի հրամանագրով Սուրեն Պապիկյանն ազատվել էր փոխվարչապետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար։ Մեկ այլ հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել էր պաշտպանության նախարարի պաշտոնից։Հավելենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո սոցցանցերում պահանջում էին Սուրեն Պապիկյանի հրաժարականը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28789218_177:0:1600:1067_1920x0_80_0_0_48b7d6264b21a06e33a49d0ee116e34a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, նախարար, հհ պաշտպանության նախարարություն (պն), նիկոլ փաշինյան
սուրեն պապիկյան, նախարար, հհ պաշտպանության նախարարություն (պն), նիկոլ փաշինյան
Սուրեն Պապիկյանին ազատելու հարցը որոշված է. Փաշինյանն արդեն ընտրե՞լ է փոխարինողին․ ԶԼՄ
10:43 03.03.2023 (Թարմացված է: 11:16 03.03.2023) Այժմ քննարկվում է, թե ուր է գնալու Սուրեն Պապիկյանը, և ով է նրան փոխարինելու։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իշխանական աղբյուրները պնդում են, որ պաշտպանության նախարարի պաշտոնից Սուրեն Պապիկյանին ազատելու հարցը որոշված է, այժմ քննարկվում է իրականացման մեխանիզմը: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշում է, թե չնայած մամուլում գրվեց, որ թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, սակայն այդ լուրերը, ըստ ամենայնի, հենց նա էլ տարածում է:
«Հրապարակի» աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հակված է պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, որը պատերազմից հետո տարբեր ֆորմատներով՝ թե՛ գերիների փոխանակման, թե՛ սահմանազատման հարցերով ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցել է և լեզու գտել նրանց հետ, ինչն ամենագնահատելի գործոններից է Փաշինյանի համար:
Հավելենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո սոցցանցերում պահանջում էին Սուրեն Պապիկյանի հրաժարականը։