00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սևակի հուշաքարն ու Ապարանի խաչը. Մկրտիչ Մինասյանը դեմ չէ ոլորտի կանոնակարգմանը

Սևակի հուշաքարն ու Ապարանի խաչը. Մկրտիչ Մինասյանը դեմ չէ ոլորտի կանոնակարգմանը
Բաժանորդագրվել
Ավտովթարների ու դժբախտ պատահարների վայրերում հուշաքարեր տեղադրելու սովորույթը սկիզբ է առել դեռ խորհրդային տարիներից։ Հայաստանում դրանցից մեկն էլ Վայքի ճանապարհին Պարույր Սևակի ավտովթարի վայրում տեղադրված հուշաքարն է։
Հայաստանում հուշաքարերի, խաչքարերի ու խաչերի տեղադրման գործընթացը կանոնակարգման կարիք ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` մեկնաբանելով կառավարության նիստում ընդունված որոշումը։
«Երբեմն մեկ–երկու հոգի տաշում են ինչ–որ մի բան, որը երբեմն լինում է նույնիսկ ոչ ճիշտ, խաչին, քանդակին ոչ բնորոշ, և տանում՝ իրենց ուզած տեղում դնում են»,– ասաց ճարտարապետը։
Կառավարության` մարտի 2-ի նիստում ընդունված որոշմամբ հատուկ նշանակության հողերի, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, ավտոմոբիլային ճանապարհների առանցքից մինչև 30 մետր հեռավորությամբ հուշաքարար, խաչքարեր կամ խաչեր տեղադրելու համար դրանց նախագծերը պետք է հաստատվեն քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի կողմից։ Նույնը վերաբերում է նաև 2.4 մետրից բարձր կառույցներին։
Բացի այդ, նման շինությունները դասվելու են միջին ռիսկայնության օբյեկտների շարքում։
Հարցին թե ինչ ռիսկ կարող են ներկայացնել դրանք շրջապատի համար, Մկրտիչ Մինասյանը պատախանեց կոնկրետ օրինակով` հիշեցնելով քրիստոնեության ընդունման 1700 ամյակի առիթով Ապարանում տեղադրված երկաթյա խաչի մասին։
Պատահական տեղերում բարձրահարկեր են կառուցում. ի՞նչ մակարդակի է ուրբանիզացիան Հայաստանում
«Դա պետք է բավական բարձր ռիսկայնություն ունենա, քանի որ ամեն տարի վրան 1 խաչ են ավելացնում։ Հնարավոր է` հիմքը շատ պինդ է արված, բայց դա ամեն դեպքում կոնստրուկցիա է։ Այո, ամեն տեղ, որտեղ նման բաներ են անում, պետք է անցնեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով»,– ասաց Մինասյանը` միաժամանակ հավելելով, որ երբևէ չի լսել, որ Ապարանում տեղադրված երկաթե հուշարձանի նախագիծը մասնագիտական որևէ քննարկում անցած լինի։
Ինչ վերաբերում է ավտովթարների ու դժբախտ պատահարների վայրերում, ճանապարհներին տեղադրվող հուշաքարերին, ճարտարապետների միության նախագահը նկատում է, որ այդ սովորույթը սկիզբ է առել դեռ խորհրդային տարիներին ու հատկապես մեծ տարածում է ստացել վերջին տարիներին։ Իսկ Հայաստանում նման առաջին հուշաքարարեից մեկը եղել է Վայքի ճանապարհին Պարույր Սևակի մահված պատճառ դարձած ավտովթարի վայրում տեղադրված հուշաքարը։
«Երբ Սևակը վթարի ենթարկվեց, անց այդ վայրում, ճանապարհի եզրին հուշաքար դրվեց։ Այն ժամանակ նման դեպքերը շատ քիչ էին ու ինչ–որ ձևով կանոնակարգվում էին։ Հիմա շատ–շատ են։ Ամեն մեկն իր փողոցում, իր բակում է դնում, մի աղբյուր է սարքում... Հնարավոր է՝ սա հուզականության ազդեցության տակ է կատարվում, բայց հետո վերածվում է համընդհանուր խառը ինչ–որ բանի։ Որովհետև դա ոչ թե մեկ–երկու փողոցներում է, այլ ամենուրեք` ճանապարհների վրա, ճանապարհներից դուրս, բոլոր տեղերում»,– նկատեց մասնագետը։
Ինչ վերաբերում է համայնքներում զոհերի հիշատակին նվիրված հուշաքարեր կամ խաչարձաններ տեղադրելու համար կառավարության նոր որոշմամբ նախատեսված փաստաթղթային գործընթացներին, Ճարտարապետների միության նախագահը չի կարծում, թե դա շատ բարդ է։
Նման դեպքերում համայնքի ղեկավարությունը բնակիչների առաջարկովին պետք է դիմի պատկան կառույցներին` նախապես որոշելով հուշարձանի տեղն ու ներկայացնելով շինարարական նախագիծը։
Այս դեպքում, Մինասյանը վստահ է, որ համաձայնությունը շատ չի ուշանա։
Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում 1 տարի առաջ` մարտի 4-ին քամու հետևանքով 44 մետր բարձրությամբ խաչն ընկել էր` վնասելով հւշարձանի պատվանդանն ու ցանկապատը։
Բարեբախտաբար այն տեղադրված է եղել գյուղից դուրս` բարձրադիր և ոչ բնակելի հատվածում, և այլ ավերածություների պատճառ չէր դարձել։
Լրահոս
0