https://arm.sputniknews.ru/20230303/qnnichi-kvoghmic-apacujcner-keghtselu-gvortsn-ugharkvel-e-dataran-56196086.html
Քննիչի կողմից ապացույցներ կեղծելու գործն ուղարկվել է դատարան
Քննիչի կողմից ապացույցներ կեղծելու գործն ուղարկվել է դատարան
Sputnik Արմենիա
Քննիչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է պաշտոնավարման կասեցումը և երկրից բացակայելու արգելքը: 03.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-03T12:03+0400
2023-03-03T12:03+0400
2023-03-03T12:03+0400
քննիչ
կեղծիք
քրեական գործ
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_15:183:1586:1067_1920x0_80_0_0_8b3e83c7475872813742eba0fd51aa1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից ենթադրյալ ապացույցներ կեղծելու վերաբերյալ քրեական վարույթը հսկող դատախազը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քննիչ Ա.Ո.-ն, զբաղեցնելով Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իրականացրել է Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կողոպուտ) հարուցված քրեական վարույթի նախաքննությունը: Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով քննիչը հայտարարել է նախաքննության ավարտի մասին«Վարույթի նյութերով պարզվել է, որ քննիչ Ա.Ո.-ն որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի (անձանց) հայտնի չլինելու հիմքով, 2022 թվականի մարտի 31-ին կայացրել է նշված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում»,–նշված է հաղորդագրության մեջ:Այնուհետև, քննիչը վարույթը կասեցնելու օրինականությունը ստուգելու նպատակով այն ուղարկել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:Հսկող դատախազի կողմից քննիչին տրվել է քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու և վկայի կարգավիճակ ունեցող տուժողի դստերը լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ գրավոր ցուցում:Այնուհետև, քննությամբ դեռևս չպարզված անձը հարցաքննության արձանագրությունում վկայի փոխարեն ստորագրել և կատարել է «Ցուցմունքը տպագրվեց քննիչի կողմից, ճիշտ է, որի համար ստորագրում եմ» ձեռագիր գրառումը, իսկ քննիչ Ա.Ո.-ն իր ստորագրությամբ հաստատել է ապացուցողական գործողության արձանագրությունը:Հավելենք, որ 2023 թվականի հունվարի 5-ին դատախազը նշված քննիչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով (քննիչի կողմից ապացույցներ կեղծելը): Որպես խափանման միջոց ընտրված է պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_6676806b3b3e22915dcfeadb60d6c51a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քննիչ, կեղծիք, քրեական գործ, հհ դատախազություն
քննիչ, կեղծիք, քրեական գործ, հհ դատախազություն
Քննիչի կողմից ապացույցներ կեղծելու գործն ուղարկվել է դատարան
Քննիչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է պաշտոնավարման կասեցումը և երկրից բացակայելու արգելքը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից ենթադրյալ ապացույցներ կեղծելու վերաբերյալ քրեական վարույթը հսկող դատախազը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազությունը։
ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քննիչ Ա.Ո.-ն, զբաղեցնելով Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իրականացրել է Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կողոպուտ) հարուցված քրեական վարույթի նախաքննությունը:
«Վարույթի նյութերով պարզվել է, որ քննիչ Ա.Ո.-ն որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի (անձանց) հայտնի չլինելու հիմքով, 2022 թվականի մարտի 31-ին կայացրել է նշված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև, քննիչը վարույթը կասեցնելու օրինականությունը ստուգելու նպատակով այն ուղարկել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Հսկող դատախազի կողմից քննիչին տրվել է քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու և վկայի կարգավիճակ ունեցող տուժողի դստերը լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ գրավոր ցուցում:
«Ստանալով քրեական վարույթի նյութերը՝ քննիչ Ա.Ո.-ն վկայի տվյալներով կազմել է լրացուցիչ հարցաքննության տպագիր արձանագրություն, շարադրել նախորդ հարցաքննությանը հակասող բովանդակությամբ ցուցմունք՝ ներառելով կեղծ տեղեկություններ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև, քննությամբ դեռևս չպարզված անձը հարցաքննության արձանագրությունում վկայի փոխարեն ստորագրել և կատարել է «Ցուցմունքը տպագրվեց քննիչի կողմից, ճիշտ է, որի համար ստորագրում եմ» ձեռագիր գրառումը, իսկ քննիչ Ա.Ո.-ն իր ստորագրությամբ հաստատել է ապացուցողական գործողության արձանագրությունը:
Հավելենք, որ 2023 թվականի հունվարի 5-ին դատախազը նշված քննիչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով (քննիչի կողմից ապացույցներ կեղծելը): Որպես խափանման միջոց ընտրված է պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը: