https://arm.sputniknews.ru/20230303/pashinjany-khachaturjann-u-simvonjany-shnvorhavvorel-en-bulgharacinerin-azgajin-tvoni-artiv-56194734.html
Փաշինյանը, Խաչատուրյանն ու Սիմոնյանը շնորհավորել են բուլղարացիներին Ազգային տոնի առթիվ
Փաշինյանը, Խաչատուրյանն ու Սիմոնյանը շնորհավորել են բուլղարացիներին Ազգային տոնի առթիվ
Sputnik Արմենիա
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները համոզմունք են հայտնել, որ հայ–բուլղարական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն և շարունակում են զարգանալ։ 03.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-03T11:40+0400
2023-03-03T11:40+0400
2023-03-03T11:56+0400
ուղերձ
նիկոլ փաշինյան
բուլղարիա
վահագն խաչատուրյան
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52502659_0:13:1601:913_1920x0_80_0_0_699b8f9f3d49fb3105daf4a5d6c68ae1.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել բուլղարացի գործընկերներին։Փաշինյանը Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևին շնորհավորել է և նշել, որ բարձր է գնահատում Բուլղարիայի հետ հարաբերությունների առկա մակարդակը։ՀՀ վարչապետը Դոնևին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ շնորհավորական ուղերձը հղել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին և ընդգծել`հայ–բուլղարական հարաբերությունները հիմնված են ժողովուրդների բարեկամության, պատմական և մշակութային սերտ առնչությունների վրա, որոնք շարունակում են զարգանալ։ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Twitter-ի իր միկրոբլոգում ընդգծել է, որ հայերը մեծ դերակատարում են ունեցել Օսմանյան տիրապետությունից Բուլղարիան ազատագրելու գործում։Նա նշել է, որ բուլղարացիները մեր պատմական բարեկամներն են, և Հայաստանը ձգտում է խորացնել Բուլղարիայի հետ հարաբերությունները, այդ թվում` խորհրդարանական հարթությունում։
բուլղարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52502659_82:0:1505:1067_1920x0_80_0_0_7b755eb24e8330242566da9cbc907b50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուղերձ, նիկոլ փաշինյան, բուլղարիա, վահագն խաչատուրյան, ալեն սիմոնյան
ուղերձ, նիկոլ փաշինյան, բուլղարիա, վահագն խաչատուրյան, ալեն սիմոնյան
Փաշինյանը, Խաչատուրյանն ու Սիմոնյանը շնորհավորել են բուլղարացիներին Ազգային տոնի առթիվ
11:40 03.03.2023 (Թարմացված է: 11:56 03.03.2023) ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները համոզմունք են հայտնել, որ հայ–բուլղարական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն և շարունակում են զարգանալ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել բուլղարացի գործընկերներին։
Փաշինյանը Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևին շնորհավորել է և նշել, որ բարձր է գնահատում Բուլղարիայի հետ հարաբերությունների առկա մակարդակը։
«Կարևորում եմ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-բուլղարական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների: Կարևորում ենք Բուլղարիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործում»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ վարչապետը Դոնևին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ
շնորհավորական ուղերձը հղել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին և ընդգծել`հայ–բուլղարական հարաբերությունները հիմնված են ժողովուրդների բարեկամության, պատմական և մշակութային սերտ առնչությունների վրա, որոնք շարունակում են զարգանալ։
«Ջերմությամբ եմ հիշում Սոֆիայում կայացած մեր հանդիպումը, որի ընթացքում կառուցողական երկխոսություն ունեցանք միջպետական կապերի հեռանկարների վերաբերյալ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների փոխգործակցության ներուժի հետագա խթանմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»,– ասել է Խաչատուրյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ
Twitter-ի իր միկրոբլոգում ընդգծել է, որ հայերը մեծ դերակատարում են ունեցել Օսմանյան տիրապետությունից Բուլղարիան ազատագրելու գործում։
Նա նշել է, որ բուլղարացիները մեր պատմական բարեկամներն են, և Հայաստանը ձգտում է խորացնել Բուլղարիայի հետ հարաբերությունները, այդ թվում` խորհրդարանական հարթությունում։