https://arm.sputniknews.ru/20230303/hhn-shahagrgrvats-e-erkrum-germanakan-ynkerutjunneri-nergravvatsutjan-yndlajnmamb-56241251.html
ՀՀ–ն շահագրգռված է երկրում գերմանական ընկերությունների ներգրավվածության ընդլայնմամբ
ՀՀ–ն շահագրգռված է երկրում գերմանական ընկերությունների ներգրավվածության ընդլայնմամբ
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հայտարարեել է, որ միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկանիշը կայունից տեղափոխվել է դրականի։ 03.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-03T23:00+0400
2023-03-03T23:00+0400
2023-03-03T23:05+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
տնտեսություն
գերմանիա
տեխնիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/03/56241632_0:17:1601:917_1920x0_80_0_0_bb964f7155f551bb7e5da34fe28e7128.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գերմանական և ընդհանրապես եվրոպական ընկերությունների ներգրավվածության ընդլայնմամբ։ Այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳԴՀ Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում են կառավարությունից։Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հարկային և մաքսային վարչարարության և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը:Վարչապետի խոսքով` միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկանիշը կայունից տեղափոխվել է դրականի, ինչը ևս տնտեսական միջավայրի լավարկման մասին է վկայում:Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրավիճակին` խոսելով ընթացիկ միտումների և ցուցանիշների մասին: Նա նշել է, որ Հայաստանի` նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը եվրասիական տարածաշրջանում լավագույններից մեկն է, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, թեպետ առկա ներուժն ավելի բարձր աճ ապահովելու հնարավորություններ է ստեղծում:
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/03/56241632_0:0:1421:1066_1920x0_80_0_0_deba98bfa4e3d8cf7b42a1ba452cbfea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, տնտեսություն, գերմանիա, տեխնիկա
նիկոլ փաշինյան, հայաստան, տնտեսություն, գերմանիա, տեխնիկա
ՀՀ–ն շահագրգռված է երկրում գերմանական ընկերությունների ներգրավվածության ընդլայնմամբ
23:00 03.03.2023 (Թարմացված է: 23:05 03.03.2023) Նիկոլ Փաշինյանը հայտարարեել է, որ միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկանիշը կայունից տեղափոխվել է դրականի։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գերմանական և ընդհանրապես եվրոպական ընկերությունների ներգրավվածության ընդլայնմամբ։ Այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳԴՀ Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում են կառավարությունից։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հարկային և մաքսային վարչարարության և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը:
«Երկրում իրականացվում են խոշորամասշտաբ ծրագրեր ճանապարհաշինության, ենթակառուցվածքների բարելավման և մի շարք այլ ուղղություններով, որտեղ համագործակցության մեծ ներուժ և հնարավորություններ կան»,– ասել է ՀՀ վարչապետը:
Վարչապետի խոսքով` միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկանիշը կայունից տեղափոխվել է դրականի, ինչը ևս տնտեսական միջավայրի լավարկման մասին է վկայում:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրավիճակին` խոսելով ընթացիկ միտումների և ցուցանիշների մասին: Նա նշել է, որ Հայաստանի` նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը եվրասիական տարածաշրջանում լավագույններից մեկն է, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, թեպետ առկա ներուժն ավելի բարձր աճ ապահովելու հնարավորություններ է ստեղծում: