https://arm.sputniknews.ru/20230303/hh-n-hamadzajnel-e-taranjatel-lgh-khndri-kargavvorumy-haj-adrbejanakan-gvortsyntacic-pashinjan-56203690.html
ՀՀ-ն համաձայնել է տարանջատել ԼՂ խնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից․ Փաշինյան
ՀՀ-ն համաձայնել է տարանջատել ԼՂ խնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է երեք հիմնական ուղղությամբ։ 03.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-03T13:59+0400
2023-03-03T13:59+0400
2023-03-03T14:08+0400
հայաստան
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
գերի
նիկոլ փաշինյան
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27741067_0:107:2048:1259_1920x0_80_0_0_e36607d562965535d6bcb7b08db72db0.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Բեռլինում «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Նրա խոսքով՝ ՀՀ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի շարունակական խախտումները, քանի որ առնվազն 33 հայ ռազմագերի դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ միանգամայն մտացածին մեղադրանքներով։ Այն, որ Ադրբեջանը մերժում է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնել, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի հերթական խախտումն է։Խաղաղության պայմանագիրը չպետք է ՀՀ–ի համար կապիտուլյացիայի փաստաթուղթ լինի. ՓաշինյանՄիաժամանակ Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով` համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն:Տարօրինակ իրավիճակ է. Փաշինյանը` Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» հայտարարության մասինՀիշեցնենք` ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր` Շուշան Փաշինյանի հետ է մեկնել Բեռլին։ Նա հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, ինչից հետո այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ, որտեղ ելույթ է ունեցել։ Նախատեսվում է նաև հանդիպում ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27741067_114:0:1934:1365_1920x0_80_0_0_66432337b1282d884885c04a8171b161.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, գերի, նիկոլ փաշինյան, բանակցություն
հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, գերի, նիկոլ փաշինյան, բանակցություն
ՀՀ-ն համաձայնել է տարանջատել ԼՂ խնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից․ Փաշինյան
13:59 03.03.2023 (Թարմացված է: 14:08 03.03.2023) Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է երեք հիմնական ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Բեռլինում «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն: Չխորանալով մանրամասների մեջ՝ կցանկանայի նշել, որ հումանիտար բնույթի հիմնախնդիրները, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների վերադարձը և միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, շարունակում են մնալ չլուծված, և մեզ համար հանդիսանում են առաջնային մտահոգության հարցեր»,-ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի շարունակական խախտումները, քանի որ առնվազն 33 հայ ռազմագերի դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ միանգամայն մտացածին մեղադրանքներով։ Այն, որ Ադրբեջանը մերժում է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնել, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի հերթական խախտումն է։
Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով` համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր` Շուշան Փաշինյանի հետ է մեկնել Բեռլին։ Նա հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, ինչից հետո այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ, որտեղ ելույթ է ունեցել։ Նախատեսվում է նաև հանդիպում ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։