https://arm.sputniknews.ru/20230303/adrbejancinery-gishery-khakhtel-en-hradadary-krakelvov-arcakhi-ughghutjamb-56187738.html
Ադրբեջանցիները գիշերը խախտել են հրադադարը՝ կրակելով Արցախի ուղղությամբ
Ադրբեջանցիները գիշերը խախտել են հրադադարը՝ կրակելով Արցախի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Հայկական կողմից տուժածներ չկան։ 03.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-03T10:03+0400
2023-03-03T10:03+0400
2023-03-03T10:16+0400
արցախ
կրակոց
ադրբեջան
հայ-ադրբեջանական
մարտունի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1c/24644305_0:0:1549:872_1920x0_80_0_0_329a64de70106f5d42d52c86f03e5f1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ կրակոցների հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։Ներկայում իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
ադրբեջան
մարտունի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1c/24644305_10:0:1389:1034_1920x0_80_0_0_c642df7bd4df3e3c682e0dff103a6e42.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, կրակոց, ադրբեջան, հայ-ադրբեջանական, մարտունի
արցախ, կրակոց, ադրբեջան, հայ-ադրբեջանական, մարտունի
Ադրբեջանցիները գիշերը խախտել են հրադադարը՝ կրակելով Արցախի ուղղությամբ
10:03 03.03.2023 (Թարմացված է: 10:16 03.03.2023) Հայկական կողմից տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Տեղեկությունը հայտնում է
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կրակոցների հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայում իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: