Ոչ դասական «Դոն Կիխոտ». Յակոբսոնի թատրոնը անակնկալ է պատրաստել հայ հանդիսատեսի համար
Ոչ դասական «Դոն Կիխոտ». Յակոբսոնի թատրոնը անակնկալ է պատրաստել հայ հանդիսատեսի համար
Sputnik Արմենիա
Կոստյումներն ու դեկորացիաները տեղափոխելիս լոգիստիկ դժվարություններ են առաջացել, սակայն դրանք չեն մթագնել թատրոնի հյուրախաղերը։ 02.03.2023, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի Լ. Վ. Յակոբսոնի անվան բալետի պետական թատրոնի թատերախումբը, որն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում մարտի 3-ին և 4-ին, խոստանում է զարմացնել հայ հանդիսատեսին իր ոչ այնքան դասական «Դոն Կիխոտ» ներկայացմամբ։ Տեղեկությունը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեցին թատրոնի ներկայացուցիչները։Թատրոնի առաջատար մենեակատար Ելենա Չեռնովայի խոսքով՝ իրենց ներկայացումըհեռանում է դասական կանոններից։ Միևնույն ժամանակ, նա համոզված է, որ հանդիսատեսն այն ըստ արժանվույն կգնահատի:«Երևանն ինձ շատ դուր եկավ։ Հույս ունեմ, որ ներկայացումը հաջող կընթանա, և հանդիսատեսը կհավանի այն»- նշեց նա։Մենակատար Վյաչեսլավ Սպիլչևսկին վստահություն հայտնեց, որ հայ հանդիսատեսն անպայման կգնահատի բեմադրությունը՝ վառ, աշխույժ, միզանսցենների վրա կառուցված, անկեղծ:«Մեզ համար հետաքրքիր է ելույթ ունենալ Հայաստանում, քանի որ սա մեր առաջին հանդիպումն է հայ հանդիսատեսի հետ։ Ուրախ ենք, որ տոմսերը սպառվել են, ինչպես ասում են, sold out է, չէ որ միշտ հաճելի է մարդկանցով լի դահլիճում ելույթ ունենալ», - ասաց Սանկտ Պետերբուրգի թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Անդրիան Գուրիևիչ Ֆադեևը։Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ թատերախումբը հագուստն ու դեկորացիաները բերել է Սանկտ Պետերբուրգից: «Թատերական ապրանքը» բերումէին ռուս-վրացական սահմանով, ստիպված էին նույնիսկ հերթ կանգնել։ Սակայն նույնիսկ լոգիստիկ խոչընդոտները չեն կարող մթագնել հայ հանդիսատեսի հետ հանդիպման ուրախությունը։ Ավելին՝ Ֆադեևն ու Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն արդեն մտածում են նոր ներկայացումների մասին։«Այս անգամ ուրախ ներկայացում ենք բերել։ Բայց գուցե հաջորդ անգամ երկու տարբեր ծրագիր բերենք՝ տարբեր ճաշակների համար», - եզրափակեց Ֆադեևը։Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը ԽՍՀՄ-ում առաջին բալետային թատրոնն էր, որն օպերային թատերախմբից առանձին է ստեղծվել։ 2011 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն Անդրիան Ֆադեևն է։ Թատերախումբը ելույթ է ունեցել Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Խորվաթիայում և այլուր: Թատրոնը «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակի և Սանկտ Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր է:
Սանկտ Պետերբուրգի Լ. Վ. Յակոբսոնի անվան բալետի պետական թատրոնի թատերախմբի մամուլի ասուլիսը
Բաժանորդագրվել
Կոստյումներն ու դեկորացիաները տեղափոխելիս լոգիստիկ դժվարություններ են առաջացել, սակայն դրանք չեն մթագնել թատրոնի հյուրախաղերը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի Լ. Վ. Յակոբսոնի անվան բալետի պետական թատրոնի թատերախումբը, որն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում մարտի 3-ին և 4-ին, խոստանում է զարմացնել հայ հանդիսատեսին իր ոչ այնքան դասական «Դոն Կիխոտ» ներկայացմամբ։ Տեղեկությունը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեցին թատրոնի ներկայացուցիչները։
Թատրոնի առաջատար մենեակատար Ելենա Չեռնովայի խոսքով՝ իրենց ներկայացումըհեռանում է դասական կանոններից։ Միևնույն ժամանակ, նա համոզված է, որ հանդիսատեսն այն ըստ արժանվույն կգնահատի:
Ելենա Չեռնովա
«Երևանն ինձ շատ դուր եկավ։ Հույս ունեմ, որ ներկայացումը հաջող կընթանա, և հանդիսատեսը կհավանի այն»- նշեց նա։
Մենակատար Վյաչեսլավ Սպիլչևսկին վստահություն հայտնեց, որ հայ հանդիսատեսն անպայման կգնահատի բեմադրությունը՝ վառ, աշխույժ, միզանսցենների վրա կառուցված, անկեղծ:
Վյաչեսլավ Սպիլչևսկի
«Մեզ համար հետաքրքիր է ելույթ ունենալ Հայաստանում, քանի որ սա մեր առաջին հանդիպումն է հայ հանդիսատեսի հետ։ Ուրախ ենք, որ տոմսերը սպառվել են, ինչպես ասում են, sold out է, չէ որ միշտ հաճելի է մարդկանցով լի դահլիճում ելույթ ունենալ», - ասաց Սանկտ Պետերբուրգի թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Անդրիան Գուրիևիչ Ֆադեևը։
Անդրիան Գուրիևիչ Ֆադեև
Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ թատերախումբը հագուստն ու դեկորացիաները բերել է Սանկտ Պետերբուրգից: «Թատերական ապրանքը» բերումէին ռուս-վրացական սահմանով, ստիպված էին նույնիսկ հերթ կանգնել։ Սակայն նույնիսկ լոգիստիկ խոչընդոտները չեն կարող մթագնել հայ հանդիսատեսի հետ հանդիպման ուրախությունը։ Ավելին՝ Ֆադեևն ու Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն արդեն մտածում են նոր ներկայացումների մասին։
«Այս անգամ ուրախ ներկայացում ենք բերել։ Բայց գուցե հաջորդ անգամ երկու տարբեր ծրագիր բերենք՝ տարբեր ճաշակների համար», - եզրափակեց Ֆադեևը։
1/10
Սանկտ Պետերբուրգի Լ. Վ. Յակոբսոնի անվան բալետի պետական թատրոնի թատերախմբի մամուլի ասուլիսը
2/10
Կարեն Դուրգարյան
3/10
Անդրիան Գուրիևիչ Ֆադեև
4/10
Սանկտ Պետերբուրգի Լ. Վ. Յակոբսոնի անվան բալետի պետական թատրոնի թատերախմբի մամուլի ասուլիսը
5/10
Սանկտ Պետերբուրգի Լ. Վ. Յակոբսոնի անվան բալետի պետական թատրոնի թատերախմբի մամուլի ասուլիսը
6/10
Ելենա Չեռնովա
7/10
Անդրիան Գուրիևիչ Ֆադեև
8/10
Վյաչեսլավ Սպիլչևսկի
9/10
Կարեն Դուրգարյան
10/10
Սանկտ Պետերբուրգի Լ. Վ. Յակոբսոնի անվան բալետի պետական թատրոնի թատերախմբի մամուլի ասուլիսը
1/10
Սանկտ Պետերբուրգի Լ. Վ. Յակոբսոնի անվան բալետի պետական թատրոնի թատերախմբի մամուլի ասուլիսը
2/10
Կարեն Դուրգարյան
3/10
Անդրիան Գուրիևիչ Ֆադեև
4/10
Սանկտ Պետերբուրգի Լ. Վ. Յակոբսոնի անվան բալետի պետական թատրոնի թատերախմբի մամուլի ասուլիսը
5/10
Սանկտ Պետերբուրգի Լ. Վ. Յակոբսոնի անվան բալետի պետական թատրոնի թատերախմբի մամուլի ասուլիսը
6/10
Ելենա Չեռնովա
7/10
Անդրիան Գուրիևիչ Ֆադեև
8/10
Վյաչեսլավ Սպիլչևսկի
9/10
Կարեն Դուրգարյան
10/10
Սանկտ Պետերբուրգի Լ. Վ. Յակոբսոնի անվան բալետի պետական թատրոնի թատերախմբի մամուլի ասուլիսը
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը ԽՍՀՄ-ում առաջին բալետային թատրոնն էր, որն օպերային թատերախմբից առանձին է ստեղծվել։ 2011 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն Անդրիան Ֆադեևն է։ Թատերախումբը ելույթ է ունեցել Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Խորվաթիայում և այլուր: Թատրոնը «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակի և Սանկտ Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր է: