ՌԴ մշտական ներկայացուցչությունը Բրյանսկի ահաբեկչության մասին տեղեկություն կուղարկի ՄԱԿ
23:23 02.03.2023 (Թարմացված է: 23:29 02.03.2023)
© Sputnik / Виталий БелоусовՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
© Sputnik / Виталий Белоусов
Բաժանորդագրվել
Բրյանսկի մարզում ուկրաինական ուժերի հարձակման հետևանքով 2 մարդ է մահացել։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունն Բրյանսկի մարզում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեղեկություն կուղարկի ՄԱԿ: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ Բրյանսկի մարզում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ կոնկրետ տեղեկություն չունի:
«ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը շուտով տեղեկություն կուղարկի` չնայած Կրեմլի, ԱԴԾ-ի, տեղական իշխանությունների պաշտոնական հայտարարություններն արդեն տարածվել են ամբողջ աշխարհում։ Հետաքրքիր է, բայց մինչ այդ նույն Ստեֆան Դյուժարիկը իրեն չէր զսպում մեկնաբանությունների հարցում, երբ խոսքը վերաբերում էր, օրինակ, Բուչային: Թեև փաստերը վերլուծելու փոխարեն Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ մտահոգություն էր հնչում»,- գրել է Զախարովան Telegram–ում։
Հիշեցնենք` մարտի 2-ին Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր, որ Ուկրաինայից Կլիմովսկի շրջանի տարածք է ներթափանցել դիվեսրիոն-հետախուզական խումբ։ Դիվերսանտները կրակել են շարժվող մեքենայի վրա, որի հետևանքով 2 մարդ է մահացել։