https://arm.sputniknews.ru/20230302/khardakhnern-ogtagvortsum-en-varchapeti-nakhagahi-anunnery-vor-vstahutjun-dzerq-beren-aats-56157922.html
Խարդախներն օգտագործում են վարչապետի, նախագահի անունները, որ վստահություն ձեռք բերեն. ԱԱԾ
Խարդախներն օգտագործում են վարչապետի, նախագահի անունները, որ վստահություն ձեռք բերեն. ԱԱԾ
Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն զգուշացնում է, որ միջազգային չափանիշների խարդախության սխեմա է գործում ՀՀ–ում համացանցի միջոցով։ 02.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-02T16:49+0400
2023-03-02T16:49+0400
2023-03-02T16:51+0400
տեսանյութեր
տեսանյութ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
խարդախություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/02/56157028_0:0:1600:900_1920x0_80_0_0_cd39c87ba6c383887ae21549e5b2626f.jpg
Համացանցում խարդախության սխեման շարունակում է գործել. հեղինակները փոխել են մարտավարությունը և քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու համար որպես նախագծի հովանավորներ հիշատակում են ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի անունները։ Այս մասին նախազգուշացնող հաղորդագրություն է տարածել ԱԱԾ լրատվական ծառայությունը։ԱԱԾ–ից հայտնում են, որ չնայած ավելի վաղ տարածած իրազեկող հաղորդագրությանը՝ խարդախության սխեմայի կազմակերպիչները համացանցում դեռևս շարունակում են տեսանյութեր տարածելու գործընթացը: Դրանցում ՀՀ քաղաքացիներին խոստանում են մեծ եկամուտներ «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու և «գազի վաճառքով» զբաղվելու դիմաց:ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս այս տարվա հունվարի 27-ին պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ քաղաքացիներին նախազգուշացրել էր համացանցում լայն տարածում գտած միջազգային չափանիշների խարդախության սխեմայի մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/02/56157028_0:0:1200:900_1920x0_80_0_0_eacaa628c734846df53faf48e9fae5e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, խարդախություն, հայաստան
տեսանյութեր, տեսանյութ, видео, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, խարդախություն, հայաստան
Խարդախներն օգտագործում են վարչապետի, նախագահի անունները, որ վստահություն ձեռք բերեն. ԱԱԾ
16:49 02.03.2023 (Թարմացված է: 16:51 02.03.2023) ԱԱԾ–ն զգուշացնում է, որ միջազգային չափանիշների խարդախության սխեմա է գործում ՀՀ–ում համացանցի միջոցով։
Համացանցում խարդախության սխեման շարունակում է գործել. հեղինակները փոխել են մարտավարությունը և քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու համար որպես նախագծի հովանավորներ հիշատակում են ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի անունները։ Այս մասին նախազգուշացնող հաղորդագրություն է տարածել
ԱԱԾ լրատվական ծառայությունը։
ԱԱԾ–ից հայտնում են, որ չնայած ավելի վաղ տարածած իրազեկող հաղորդագրությանը՝ խարդախության սխեմայի կազմակերպիչները համացանցում դեռևս շարունակում են տեսանյութեր տարածելու գործընթացը: Դրանցում ՀՀ քաղաքացիներին խոստանում են մեծ եկամուտներ «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու և «գազի վաճառքով» զբաղվելու դիմաց:
«ԱԱԾ–ն քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցության ունենալու գայթակղությունից, ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաև չտրամադրել անձնական և բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով»,–ասաց նա։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս այս տարվա հունվարի 27-ին
պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ քաղաքացիներին նախազգուշացրել էր համացանցում լայն տարածում գտած միջազգային չափանիշների խարդախության սխեմայի մասին։