https://arm.sputniknews.ru/20230302/inchu-e-erevani-qaghaqapety-erkrvord-plan-mghvel-avinjani-pataskhany-56138682.html
Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետը երկրորդ պլան մղվել․ Ավինյանի պատասխանը
Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետը երկրորդ պլան մղվել․ Ավինյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանը նշում է, թե Երևանի քաղաքապետը միգուցե ավելի քիչ է պատկերացնում կառավարության ներսի պրոցեսները։ 02.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-02T12:38+0400
2023-03-02T12:38+0400
2023-03-02T12:42+0400
տիգրան ավինյան
փոխքաղաքապետ
երևանի քաղաքապետարան
հրաչյա սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/02/52097796_0:0:1235:696_1920x0_80_0_0_368b1188357257805a04d17079952663.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում քաղաքական թիմ է գործում և խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով՝ տարբեր տեղեր տարբեր մարդիկ են աշխատում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Երևանի քաղաքապետը երկրորդ պլան մղվել, և բոլոր լուսանկարներում հենց Ավինյանն է երևում։Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կլինի նաև ճոպանուղիՆշենք, որ կառավարության նիստին այսօր ներկա էր ոչ թե Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ հենց Տիգրան Ավինյանը։Հարցին, թե քաղաքապետը չի՞ պատկերացնում այդ ամենը՝ Ավինյանը պատասխանեց, թե Երևանի քաղաքապետը կառավարությունում չի աշխատել և միգուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները։ Ավինյանը հավելեց, թե արդյունավետություն են ապահովում։Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններում քաղաքապետի իշխանական թեկնածուն է, վերջերս բավական ակտիվ է և գրեթե ամեն օր ինչ-որ միջոցառման է մասնակցում։
https://arm.sputniknews.ru/20230227/erabluri-harevanutjamb-10-ha-antarpurak-khimnvi-56001154.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/02/52097796_92:0:1189:823_1920x0_80_0_0_5d33ee8a3c95b892c2941b7d47c4feb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ավինյան, փոխքաղաքապետ, երևանի քաղաքապետարան, հրաչյա սարգսյան
տիգրան ավինյան, փոխքաղաքապետ, երևանի քաղաքապետարան, հրաչյա սարգսյան
Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետը երկրորդ պլան մղվել․ Ավինյանի պատասխանը
12:38 02.03.2023 (Թարմացված է: 12:42 02.03.2023) Տիգրան Ավինյանը նշում է, թե Երևանի քաղաքապետը միգուցե ավելի քիչ է պատկերացնում կառավարության ներսի պրոցեսները։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում քաղաքական թիմ է գործում և խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով՝ տարբեր տեղեր տարբեր մարդիկ են աշխատում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Երևանի քաղաքապետը երկրորդ պլան մղվել, և բոլոր լուսանկարներում հենց Ավինյանն է երևում։
Նշենք, որ կառավարության նիստին այսօր ներկա էր ոչ թե Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ հենց Տիգրան Ավինյանը։
«Հաշվի է առնվում կառավարության հետ իմ աշխատանքի մեծ փորձը, քանի որ երեք տարի աշխատել եմ փոխվարչապետ և շատ լավ պատկերացնում եմ, թե ինչպես են աշխատում նախարարությունները»,-ասաց նա։
Հարցին, թե քաղաքապետը չի՞ պատկերացնում այդ ամենը՝ Ավինյանը պատասխանեց, թե Երևանի քաղաքապետը կառավարությունում չի աշխատել և միգուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները։ Ավինյանը հավելեց, թե արդյունավետություն են ապահովում։
Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններում քաղաքապետի իշխանական թեկնածուն է, վերջերս բավական ակտիվ է և գրեթե ամեն օր ինչ-որ միջոցառման է մասնակցում։