https://arm.sputniknews.ru/20230302/germanian-mtahvogvats-e-hajastani-ev-adrbejani-sahmanin-ankajun-iravitshakvov-shvolc-56168043.html
Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի անկայուն իրավիճակով. Շոլց
Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի անկայուն իրավիճակով. Շոլց
Sputnik Արմենիա
Կանցլերը համոզված է, որ անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման... 02.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-02T19:06+0400
2023-03-02T19:06+0400
2023-03-03T14:18+0400
գերմանիա
օլաֆ շոլց
հայաստան
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51349048_0:0:3078:1731_1920x0_80_0_0_42aad1cba1ea09f859d90b0bfb0a0685.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անկայունությամբ և ԼՂՀ–ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով։ Այս մասին այսօր հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Գերմանիայի կանցլերն ասաց, որ մինչև մամուլի ասուլիսը Նիկոլ Փաշինյանի հետ մտքեր է փոխանակել հայ–գերմանական հարաբերությունների խորացման մասին։Նա նաև տեղեկացրեց, որ Գերմանիան կշարունակի Հայաստանին օգնել իր հնարավորությունների սահմաններում, որպեսզի Հայաստանում համապարփակ ռեֆորմների գործընթացը իրականանա։Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա Շոլցի հետ հանդիպումից հետո այցելելու է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Վաղը նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
գերմանիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51349048_347:0:3078:2048_1920x0_80_0_0_8df9b1d4e833f8e1118eb636c87cc2a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, օլաֆ շոլց, հայաստան, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
գերմանիա, օլաֆ շոլց, հայաստան, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի անկայուն իրավիճակով. Շոլց
19:06 02.03.2023 (Թարմացված է: 14:18 03.03.2023) Կանցլերը համոզված է, որ անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անկայունությամբ և ԼՂՀ–ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով։ Այս մասին այսօր հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ստատուս քվոն չի կարող շարունակվել , այն պետք է ի բարօրություն մարդկանց երկարաժամկետ լուծման հանգի։ Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից։ Ընդ որում`այս բոլոր սկզբունքները հավասարազոր պետք է լինեն»,– նշեց նա։
Գերմանիայի կանցլերն ասաց, որ մինչև մամուլի ասուլիսը Նիկոլ Փաշինյանի հետ մտքեր է փոխանակել հայ–գերմանական հարաբերությունների խորացման մասին։
Նա նաև տեղեկացրեց, որ Գերմանիան կշարունակի Հայաստանին օգնել իր հնարավորությունների սահմաններում, որպեսզի Հայաստանում համապարփակ ռեֆորմների գործընթացը իրականանա։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա Շոլցի հետ հանդիպումից հետո այցելելու է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Վաղը նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: