https://arm.sputniknews.ru/20230302/gegham-petrvosjani-nkatmamb-qreakan-hetapndumy-dadarecnelu-mijnvordutjun-e-nerkajacvel-56138368.html
Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել
Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել
Sputnik Արմենիա
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի մասնակցությամբ այս ընթացքում որևէ քննչական գործողություն չի կատարվել։ 02.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-02T12:31+0400
2023-03-02T12:31+0400
2023-03-02T12:55+0400
«մարտի 1–ի» գործով դատավարություն
սպանություն
հհ ոստիկանություն
ոստիկան
քրեական գործ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1066/49/10664977_0:0:2001:1125_1920x0_80_0_0_6402f413dfc56792abd1e14c3f6abcaa.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։Հիշեցնենք, որ ավելի քան երեք տարի առաջ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ բացահայտել են 2008 թվականի մարտի 1-ին արձանագրված 10 մահվան դեպքերից մեկը։ Նշվում էր, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ- շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքից զրկել է Զաքար Հովհաննիսյանին:2019 թվականի հունիսի 7-ին Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։Նշենք, որ Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում Մաշտոցի պողոտայի մոտակայքում՝ 2008 թվականի մարտի 1-ի ուշ երեկոյան՝ Մակարով տեսակի ատրճանակի արձակված կրակոցի հետևանքով։ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի մասին հայտարարություն է տարածելՀետագայում պարզ դարձավ, որ զենքը չի հայտնաբերվել, հետևաբար չկա որևէ ապացույց։ 2019 թվականի օգոստոսի 4-ին Պետրոսյանն ազատ արձակվեց Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, քանի որ լրացել էր կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն չէր ներկայացրել։Նա հաստատեց, որ Գեղամ Պետրոսյանի մասնակցությամբ այս ընթացքում որևէ քննչական գործողություն չի կատարվել։Մարտի 1-ի գործով Փաշինյանի խոստացած բացահայտումն այդպես էլ տեղի չունեցավ. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1066/49/10664977_97:0:1880:1337_1920x0_80_0_0_fecb8c3e1d854859b67af89722a9ba32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«մարտի 1–ի» գործով դատավարություն, սպանություն, հհ ոստիկանություն, ոստիկան, քրեական գործ, հայաստան
«մարտի 1–ի» գործով դատավարություն, սպանություն, հհ ոստիկանություն, ոստիկան, քրեական գործ, հայաստան
Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել
12:31 02.03.2023 (Թարմացված է: 12:55 02.03.2023) «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի մասնակցությամբ այս ընթացքում որևէ քննչական գործողություն չի կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ ավելի քան երեք տարի առաջ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ բացահայտել են 2008 թվականի մարտի 1-ին արձանագրված 10 մահվան դեպքերից մեկը։ Նշվում էր, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ- շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքից զրկել է Զաքար Հովհաննիսյանին:
2019 թվականի հունիսի 7-ին Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։
Նշենք, որ Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում Մաշտոցի պողոտայի մոտակայքում՝ 2008 թվականի մարտի 1-ի ուշ երեկոյան՝ Մակարով տեսակի ատրճանակի արձակված կրակոցի հետևանքով։
Հետագայում պարզ դարձավ, որ զենքը չի հայտնաբերվել, հետևաբար չկա որևէ ապացույց։ 2019 թվականի օգոստոսի 4-ին Պետրոսյանն ազատ արձակվեց Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, քանի որ լրացել էր կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն չէր ներկայացրել։
«Միջնորդության մեջ նշել եմ բոլոր ապացույցները, փաստական տվյալները, որոնցով ապացուցվում և հիմնավորվում է, որ մեղադրանքում նշված օրը և ժամին, նշված վայրում նման հանցագործություն տեղի չի ունեցել, այն տեղի է ունեցել բոլորովին այլ վայրում, այլ ժամի և բոլորովին այլ հանգամանքներում։ Դրա համար էլ միջնորդել եմ, որ վարույթը կարճվի»,- նշեց փաստաբանը։
Նա հաստատեց, որ Գեղամ Պետրոսյանի մասնակցությամբ այս ընթացքում որևէ քննչական գործողություն չի կատարվել։