https://arm.sputniknews.ru/20230302/erevani-mankakan-erkatughin-kbarekargvi-kirtshum-klini-naev-tshvopanughi-56136325.html
Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կլինի նաև ճոպանուղի
Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կլինի նաև ճոպանուղի
Sputnik Արմենիա
Ավինյանն էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեց, թե որ փուլում է մանկական երկաթուղու ծրագիրը։ 02.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-02T11:54+0400
2023-03-02T11:54+0400
2023-03-02T12:01+0400
մանկական երկաթուղի
երևան
երևանի քաղաքապետարան
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/474/13/4741322_0:0:1600:901_1920x0_80_0_0_af12bf782aa8508fa06fd0c7ec1ac546.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կտեղադրվի նաև ճոպանուղի։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` հիշեցնելով, որ ներդրումային ծրագիրն առաջարկել էր «ՌՈՒՑՈԳ-ԻՆՎԵՍՏ» ներդրումային-շինարարական հոլդինգի կազմում ընդգրկված «ՌԻԴ» ՍՊԸ-ն, որը նաև այսօր գործադիրի նիստում հաստատված մեկ այլ` «Արագած» լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ծրագրի հեղինակն է։Մանկական երկաթուղու տարածքում ոչինչ էլ չի կառուցվի. Կարապետյանը հերքում է տարածված լուրըԱվինյանն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է մանկական երկաթուղու ծրագիրը։Փոխքաղաքապետը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ներդրող ընկերության հետ պայմանավորվածություն ունի, որ մանկական երկաթուղու արդիականացման ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացնի ներդրողը, իսկ ճոպանուղու կառուցման համար կներդնի մինչև 20 մլն դոլար։Նրա խոսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 150 մլն դոլար է։Բանկը գրաված Արամ Պետրոսյանը վերականգնել է Երևանի Մանկական երկաթուղին
մանկական երկաթուղի
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/474/13/4741322_176:0:1600:1068_1920x0_80_0_0_2de0a010ec5fd739f438d3b3f8382992.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանկական երկաթուղի, երևան, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան
մանկական երկաթուղի, երևան, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան
Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կլինի նաև ճոպանուղի
11:54 02.03.2023 (Թարմացված է: 12:01 02.03.2023) Ավինյանն էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեց, թե որ փուլում է մանկական երկաթուղու ծրագիրը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կտեղադրվի նաև ճոպանուղի։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` հիշեցնելով, որ ներդրումային ծրագիրն առաջարկել էր «ՌՈՒՑՈԳ-ԻՆՎԵՍՏ» ներդրումային-շինարարական հոլդինգի կազմում ընդգրկված «ՌԻԴ» ՍՊԸ-ն, որը նաև այսօր գործադիրի նիստում հաստատված մեկ այլ` «Արագած» լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ծրագրի հեղինակն է։
Ավինյանն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է մանկական երկաթուղու ծրագիրը։
«Ավարտական, կարելի է ասել։ Հիմա ամփոփում ենք, ձևավորում ենք ընդհանուր պատկերը, և շուտով այդ ծրագիրը ևս կներկայացնենք կառավարությանը»,– հայտնեց Վահան Քերոբյանը։
Փոխքաղաքապետը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ներդրող ընկերության հետ պայմանավորվածություն ունի, որ մանկական երկաթուղու արդիականացման ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացնի ներդրողը, իսկ ճոպանուղու կառուցման համար կներդնի մինչև 20 մլն դոլար։
«Եթե դրանից ավելի կլինի, ինչը քիչ հավանական է, միայն այդ դեպքում ենթակառուցվածքային աջակցության ծրագրով էկոնոմիկայի նախարարույունը կարող է միջամտել»,– ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 150 մլն դոլար է։