00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դիվանագիտությամբ պետք է զբաղվեն դիվանագետները. Աղաջանյանը՝ Հայաստանի ձախողումների մասին

Ցավալի է տեսնել մեր դիվանագիտության օրեցօր նվազող նշանակությունն ու կարողությունները
Բաժանորդագրվել
Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Sputnik Արմենիայի եթերում Դիվանագետի օրվա առթիվ անդրադարձել է հայկական դիվանագիտության ներկա վիճակին։
Մեր դիվանագիտության վիճակն ուղիղ արտացոլումն է Հայաստանի արտաքին հարաբերությունների. ցավալի է տեսնել նրա օրեցօր նվազող նշանակությունն ու կարողությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Ըստ նրա` դիվանագիտական ճակատում ձախողումների հիմնական պատճառը ՀՀ իշխանության վարած արտաքին քաղաքականությունն է այն պատկերացումներով, որոնք բացարձակապես չեն բխում Հայաստանի և ամբողջ հայության շահերից։
«Հայկական դիվանագիտության անկումն արտահայտվում է բոլոր շերտերում` սկսած տարբեր երկրների հետ հարաբերություններով, վերջացրած արցախյան հիմնախնդրի կարգավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներով։ Ձերբազատվելով տասնամյակների փորձառություն ունեցող դիվանագետներից և նրանց փոխարինելով մարդկանցով, որոնք բացարձակապես չեն տիրապետում դաշտին և միայն զբաղված են վերևից եկած հրահանգների կատարմամբ, նման կերպ արտաքին քաղաքականություն չի կարելի իրականացնել։ Դա ընդամենը փոստատարի դեր է, որը տվյալ դեպքում առհասարակ չի նպաստում մեր շահերի պաշտպանությանը»,– ասաց Աղաջանյանը։
Մեր զրուցակցի գնահատմամբ` հայկական դիվանագիտությունն այսօր ունի երկու հիմնական պրոբլեմ՝ նախ մեր երկրի՝ որպես վստահելի գործընկերոջ հանդեպ վերաբերմունքը, և երկրորդ` հայկական շահերի առաջմղման հետ կապված խնդիրները։
Եթե պաշտոնական Երևանը հստակ ցուցումներով ու պահանջներով չի ներկայանում և շատ դեպքերում բոլորովին այլ կարգի տպավորություն է թողնում, ապա դեսպանների աշխատանքը տեղերում շատ է բարդանում։ Եվ դա, ըստ Աղաջանյանի, ակնառու է հատկապես այն երկրներում, որտեղ կան ուժեղ հայկական համայնքներ:
Ինչու ընտրվեց օնլայն դիվանագիտությունը, և ինչու է շտապեցնում Արևմուտքը. քաղաքագետի կարծիքը
ՀՀ իշխանության հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքն անմիջականորեն ազդում է նաև դիվանագիտական կորպուսի վրա, ինչն էլ բացասական հետևանքներ է թողնում տարվող ընդհանուր աշխատանքներում։
«Նշված ոլորտում հաջողության հասնելու համար պետք է փոխվեն ՀՀ արտաքին ամբողջ քաղաքականության մոտեցումները, իսկ դա գործող իշխանության քայլերի տրամաբանության պարագայում անհնարին է։ Բացի դրանից, դիվանագիտությամբ պետք է զբաղվեն դիվանագետները, որոնք զրոյից դրել են հիմնաքարերն ու անցել խութերով, դարձել փորձառու։ Հաջորդ սերունդը պետք է սովորի ու կարողանա այդ գիտելիքները յուրացնել։ Հնարավոր չէ զրոյական դաշտում փորձել մտածել, որ ցանված նոր սերմերը կարող են արդյունավետ լինել»,– նշեց Աղաջանյանը։
Նրա կարծիքով` պարարտ հողի բացակայության դեպքում մարդիկ դառնում են կամակատար և բավականին սուր ցնցումներ ապրող աշխարհում շատ հեշտ կարող են դառնալ այս կամ այն երկրի շահերը սպասարկողներ և արտասահմանյան ցանցերի ձեռքում հայտնված գործիքներ։ Դա շատ վտանգավոր է Հայաստանի նման փոքր և սուր ճգնաժամային խնդիրներ ունեցող երկրի համար, որտեղ ամեն ինչ պետք է հավասարակշռվի և իրականացվի ազգային ինքնությունից ու պետական շահերից բխող արտաքին քաղաքականություն։
ՀՀ դիվանագիտությունը կանգնած է բովանդակային ճգնաժամի առջև. Փաշինյանի նախկին խորհրդական
Հիշեցնենք` ուղիղ 31 տարի առաջ այս օրը մեր երկրի դրոշը բարձրացվեց ՄԱԿ–ի կենտրոնակայանի առջև, և Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ ՀՀ կառավարության որոշմամբ` մարտի 2-ը սահմանվել է որպես Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օր։
Լրահոս
0