https://arm.sputniknews.ru/20230302/armen-charchjani-gvortsvov-vka-e-harcaqnnvelpastabany-manramasner-e-hajtnel-56136753.html
Արմեն Չարչյանի գործով վկա է հարցաքննվել․ փաստաբանը մանրամասներ է հայտնել
Արմեն Չարչյանի գործով վկա է հարցաքննվել․ փաստաբանը մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Էրիկ Ալեքսանյանը նշում է, որ նման պայմաններում այս գործը պարզապես չի կարող ունենալ բացասական ելք։ 02.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-02T12:03+0400
2023-03-02T12:03+0400
2023-03-02T13:55+0400
էրիկ ալեքսանյան
փաստաբան
արմեն չարչյան
ցուցմունք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41300488_0:7:1600:907_1920x0_80_0_0_8af4538b08c23afb9747e1e403b89845.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով երեկ կայացած դատական նիստի ժամանակ հարցաքննվել է մեկ վկա, տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։Նրա խոսքով՝ վկան ասել է նաև, որ իրենց կողմից Արմեն Չարչյանի խոսքը չի ընկալվել որպես ընտրություններին մասնակցելու և կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկելու հարկադրանք։Փաստաբանը նշում է, որ նման բովանդակությամբ ցուցմունքներ դեռևս նախաքննության փուլում տվել են գործով անցնող բոլոր վկաները։ Ըստ Ալեքսանյանի՝ նման պայմաններում այս գործը պարզապես չի կարող ունենալ բացասական ելք։Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41300488_177:0:1600:1067_1920x0_80_0_0_aba0fa15e37a6bb641348c09e8dfc799.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էրիկ ալեքսանյան, փաստաբան, արմեն չարչյան, ցուցմունք
էրիկ ալեքսանյան, փաստաբան, արմեն չարչյան, ցուցմունք
Արմեն Չարչյանի գործով վկա է հարցաքննվել․ փաստաբանը մանրամասներ է հայտնել
12:03 02.03.2023 (Թարմացված է: 13:55 02.03.2023) Էրիկ Ալեքսանյանը նշում է, որ նման պայմաններում այս գործը պարզապես չի կարող ունենալ բացասական ելք։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով երեկ կայացած դատական նիստի ժամանակ հարցաքննվել է մեկ վկա, տեղեկությունը
հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Վկան հստակ հայտնել է, որ Արմեն Չարչյանի կողմից 2021-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ում բժշկական անձնակազմի առաջ ելույթ ունենալու ժամանակ պրոֆեսորը որևէ մեկի ազատ կամքի արտահայտմանը ներազդեցություն չի ունեցել։ Իսկ Չարչյանի խոսքն ամբողջության մեջ ընկալել են որպես բացառապես քաղաքացիական պարտքի դրսևորման անհրաժեշտության համատեքստում»,-գրել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ վկան ասել է նաև, որ իրենց կողմից Արմեն Չարչյանի խոսքը չի ընկալվել որպես ընտրություններին մասնակցելու և կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկելու հարկադրանք։
Փաստաբանը նշում է, որ նման բովանդակությամբ ցուցմունքներ դեռևս նախաքննության փուլում տվել են գործով անցնող բոլոր վկաները։ Ըստ Ալեքսանյանի՝ նման պայմաններում այս գործը պարզապես չի կարող ունենալ բացասական ելք։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը
Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական
հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց
ազատ արձակվեց։
Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ
որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։