https://arm.sputniknews.ru/20230302/arevmutqn-aph-taratsqum-ashkhatum-e-rusastani-dem-ev-chi-taqcnum-da-lavrvov-56157767.html
Արևմուտքն ԱՊՀ տարածքում աշխատում է Ռուսաստանի դեմ և չի թաքցնում դա. Լավրով
Արևմուտքն ԱՊՀ տարածքում աշխատում է Ռուսաստանի դեմ և չի թաքցնում դա. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարի խոսքով` Մոսկվան գիտի արևմտյան երկրների փաստարկները, այն է` «կանգնեք հաղթողի կողքին, Ռուսաստանը կփլուզվի, այդ պատճառով նախապես կողմնորոշվեք»։ 02.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-02T16:41+0400
2023-03-02T16:41+0400
2023-03-02T16:43+0400
ռուսաստան
արևմուտք
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51349923_0:0:3065:1725_1920x0_80_0_0_f5beee5da015b132e2a3438ce26fecee.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Արևմուտքը չի թաքցնում, որ աշխատում է ԱՊՀ տարածքում, որպեսզի այդ երկրները բարեկամական հարաբերություններ չպահպանեն Ռուսաստանի հետ։ Նյու Դելիում G-20–ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Նա ընդգծել է, որ Մոսկվան գիտի արևմտյան երկրների փաստարկները, այն է`«կանգնեք հաղթողի կողքին, Ռուսաստանը կփլուզվի, այդ պատճառով նախապես կողմնորորոշվեք»։«Մենք գիտենք, որ մեր հարևանները, գործընկերները, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ համագործակցության գծով դաշնակիցները իրենց բոլոր շփումներում հաստատում են իրենց հավատարմությունն այն պարտավորություններին, որոնք կնքել են այդ ինտեգրացիոն կառույցների շրջանակում»,– ասել է ՌԴ արտգործնախարարը։Լավրովի խոսքով` Մոսկվան կողմնակից է, որպեսզի յուրաքանչյուր երկիր ինքը որոշի սեփական առաջնահերթությունները։ՌԴ-ն չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ լուրջ առաջարկներից. Լավրով
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51349923_87:0:2818:2048_1920x0_80_0_0_3202b321b933f3c9fca0b88fb656b2f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, արևմուտք, սերգեյ լավրով
ռուսաստան, արևմուտք, սերգեյ լավրով
Արևմուտքն ԱՊՀ տարածքում աշխատում է Ռուսաստանի դեմ և չի թաքցնում դա. Լավրով
16:41 02.03.2023 (Թարմացված է: 16:43 02.03.2023) ՌԴ արտգործնախարարի խոսքով` Մոսկվան գիտի արևմտյան երկրների փաստարկները, այն է` «կանգնեք հաղթողի կողքին, Ռուսաստանը կփլուզվի, այդ պատճառով նախապես կողմնորոշվեք»։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Արևմուտքը չի թաքցնում, որ աշխատում է ԱՊՀ տարածքում, որպեսզի այդ երկրները բարեկամական հարաբերություններ չպահպանեն Ռուսաստանի հետ։ Նյու Դելիում G-20–ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այն, որ զարգացող աշխարհում և հատկապես ԱՊՀ տարածքում հիմա մենք ոչ միայն ամերիկացիների, այլև եվրոպացիների, անգլիացիների ակտիվության աճ ենք տեսնում, հենց այդ գիծն է։ Նրանք չեն էլ թաքցնում, որ աշխատում են այնտեղ, որպեսզի այդ երկրները լավ հարաբերություններ չպահպանեն Ռուսաստանի Դաշնության հետ»,– ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան գիտի արևմտյան երկրների փաստարկները, այն է`«կանգնեք հաղթողի կողքին, Ռուսաստանը կփլուզվի, այդ պատճառով նախապես կողմնորորոշվեք»։
«Մենք գիտենք, որ մեր հարևանները, գործընկերները, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ համագործակցության գծով դաշնակիցները իրենց բոլոր շփումներում հաստատում են իրենց հավատարմությունն այն պարտավորություններին, որոնք կնքել են այդ ինտեգրացիոն կառույցների շրջանակում»,– ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովի խոսքով` Մոսկվան կողմնակից է, որպեսզի յուրաքանչյուր երկիր ինքը որոշի սեփական առաջնահերթությունները։