https://arm.sputniknews.ru/20230302/anhajt-andzinq-krakvocner-en-ardzakel-messii-hajreni-qaghaqum-ev-namak-grel-futbvolistin-56158755.html
Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Մեսսիի հայրենի քաղաքում և «նամակ» գրել ֆուտբոլիստին
Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Մեսսիի հայրենի քաղաքում և «նամակ» գրել ֆուտբոլիստին
Sputnik Արմենիա
Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ սուպերմարկետը փակ է եղել։ 02.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-02T17:07+0400
2023-03-02T17:07+0400
2023-03-02T17:08+0400
արգենտինա
լիոնել մեսսի
կրակոց
սուպերմարկետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28614237_0:84:1601:984_1920x0_80_0_0_8cb0642748ebc9a5f427e415462925f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Անհայտ անձինք կրակոցներ են արձակել ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիի հայրենի Ռոսարիոյում գտնվող սուպերմարկետի ուղղությամբ և ուղերձ հղել մարզիկին: Տեղեկությունը հայտնում է TN հեռուստաալիքը։Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 3-ին, երբ խանութը փակ է եղել։Ըստ ԶԼՄ–ների` երկու հոգի մոտոցիկլետով մոտեցել են սուպերմարկետին, կրակ բացել և պատին գրել. «Մեսսի, մենք սպասում ենք քեզ։ Խավկինը (քաղաքի ղեկավարը) թմրավաճառ է, նա քո մասին չի հոգա»։Արգենտինական Ռոսարիո քաղաքն արդեն մի քանի տարի է` ոչ անվտանգ քաղաք է համարվում։ 2022 թվականին այնտեղ 280 սպանություն է տեղի ունեցել։ Տասը տարվա ընթացքում քաղաքում 2327 մարդ է սպանվել։
արգենտինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28614237_88:0:1511:1067_1920x0_80_0_0_d607f2ebdb1556ba3ff953c53704f763.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արգենտինա, լիոնել մեսսի, կրակոց, սուպերմարկետ
արգենտինա, լիոնել մեսսի, կրակոց, սուպերմարկետ
Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Մեսսիի հայրենի քաղաքում և «նամակ» գրել ֆուտբոլիստին
17:07 02.03.2023 (Թարմացված է: 17:08 02.03.2023) Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ սուպերմարկետը փակ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Անհայտ անձինք կրակոցներ են արձակել ֆուտբոլի աշխարհի չեմպիոն
Լիոնել Մեսսիի հայրենի Ռոսարիոյում գտնվող սուպերմարկետի ուղղությամբ և ուղերձ հղել մարզիկին: Տեղեկությունը հայտնում է
TN հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 3-ին, երբ խանութը փակ է եղել։
Ըստ ԶԼՄ–ների` երկու հոգի մոտոցիկլետով մոտեցել են սուպերմարկետին, կրակ բացել և պատին գրել. «Մեսսի, մենք սպասում ենք քեզ։ Խավկինը (քաղաքի ղեկավարը) թմրավաճառ է, նա քո մասին չի հոգա»։
Արգենտինական Ռոսարիո քաղաքն արդեն մի քանի տարի է` ոչ անվտանգ քաղաք է համարվում։ 2022 թվականին այնտեղ 280 սպանություն է տեղի ունեցել։ Տասը տարվա ընթացքում քաղաքում 2327 մարդ է սպանվել։