https://arm.sputniknews.ru/20230301/yntacik-tarum-ngnn-tmrashrjanarutjan-324-aporini-depq-e-ardzanagrel-vahe-ghazarjan-56109057.html
Ընթացիկ տարում ՆԳՆ–ն թմրաշրջանառության 324 ապօրինի դեպք է արձանագրել. Վահե Ղազարյան
Ընթացիկ տարում ՆԳՆ–ն թմրաշրջանառության 324 ապօրինի դեպք է արձանագրել. Վահե Ղազարյան
Sputnik Արմենիա
ՆԳ նախարարը մտահոգիչ է համարում ՀՀ–ում թմրամիջոցների շրջանառության ընդհանուր պատկերը։ 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T17:15+0400
2023-03-01T17:15+0400
2023-03-01T17:35+0400
հայաստան
թմրանյութ
վահե ղազարյան
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52820393_0:93:1600:993_1920x0_80_0_0_47d3ad6b2b46d32520dfec3c1b1f5301.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ից մինչ օրս արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 324 դեպք: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին, թե ինչ իրավիճակ է հանրապետությունում, ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակում։«ՆԳՆ ոստիկանությունը բավականաչափ աշխատանքներ է կատարվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև օրս արձանագրվել է 324 դեպք, որից 122–ը` իրացման, ևս 150-ը` պահելու։ Այս թմրամիջոցներից մոտ 45-ը սինթետիկ նյութեր են եղել։ Պատկերը մտահոգիչ է, վստահ եմ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները մեծ են»,– ասաց Ղազարյանը։Երևանում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել. ՔԿՆա նշեց, որ 2023 թվականը հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար ՆԳՆ–ն համագործակցում է միջազգային կառույցների հետ, ուսումնասիրվում է այլ երկրների արդյունավետ փորձերը, ինչի արդյունքում պատրաստվում են օրենսդրական փոփոխություններ իրականացնել։ Իրավապահ կառույցը նաև բացատրական աշխատանքներ է կատարում անչափահասների և երիտասարդների շրջանում, նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ուժեղացնել հսկողությունը, որտեղ կներգրավվեն հատուկ վարժեցված շներ։Ղազարյանն անդրադարձավ նաև համացանցի միջոցով թմրամիջոցների վաճառքին և հիշեցրեց, որ 2022 թվականին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին։ Դրա շնորհիվ 2023 թվականին արդեն իսկ հայտնաբերվել է տելեգրամյան 143 ալիք, որոնք թմրամիջոցներ են իրացրել։ ՆԳՆ–ն նախատեսում է նորաստեղծ բաժինն ընդլայնել և ստեղծել վարչություն։ՔՊ–ական պատգամավորը խնդրեց, որպեսզի հատուկ ուշադրություն դարձվի դպրոցներին կից տարածքներին, որտեղ շենքերի պատերին գրվում են տելեգրամյան ալիքների անունները, և անգամ ջնջելու դեպքում դրանք կրկին նույն տեղերում գրվում են։Նախարարը խոստացավ անել ամեն ինչ և վստահեցրեց, որ մինչև տարվա վերջ այս ոլորտում դրական արդյունքներ ու ցուցանիշներ կլինեն։Գողություն, թմրամիջոց, ծանր հանցանքներ. ՀՀ մարզերում աճել է հանցագործությունների թիվը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52820393_176:0:1600:1068_1920x0_80_0_0_0838dd8b852f92f8052f71f6410502ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թմրանյութ, վահե ղազարյան, դպրոց
հայաստան, թմրանյութ, վահե ղազարյան, դպրոց
Ընթացիկ տարում ՆԳՆ–ն թմրաշրջանառության 324 ապօրինի դեպք է արձանագրել. Վահե Ղազարյան
17:15 01.03.2023 (Թարմացված է: 17:35 01.03.2023) ՆԳ նախարարը մտահոգիչ է համարում ՀՀ–ում թմրամիջոցների շրջանառության ընդհանուր պատկերը։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ից մինչ օրս արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 324 դեպք: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին, թե ինչ իրավիճակ է հանրապետությունում, ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակում։
«ՆԳՆ ոստիկանությունը բավականաչափ աշխատանքներ է կատարվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև օրս արձանագրվել է 324 դեպք, որից 122–ը` իրացման, ևս 150-ը` պահելու։ Այս թմրամիջոցներից մոտ 45-ը սինթետիկ նյութեր են եղել։ Պատկերը մտահոգիչ է, վստահ եմ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները մեծ են»,– ասաց Ղազարյանը։
Նա նշեց, որ 2023 թվականը հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար ՆԳՆ–ն համագործակցում է միջազգային կառույցների հետ, ուսումնասիրվում է այլ երկրների արդյունավետ փորձերը, ինչի արդյունքում պատրաստվում են օրենսդրական փոփոխություններ իրականացնել։ Իրավապահ կառույցը նաև բացատրական աշխատանքներ է կատարում անչափահասների և երիտասարդների շրջանում, նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ուժեղացնել հսկողությունը, որտեղ կներգրավվեն հատուկ վարժեցված շներ։
Ղազարյանն անդրադարձավ նաև համացանցի միջոցով թմրամիջոցների վաճառքին և հիշեցրեց, որ 2022 թվականին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին։ Դրա շնորհիվ 2023 թվականին արդեն իսկ հայտնաբերվել է տելեգրամյան 143 ալիք, որոնք թմրամիջոցներ են իրացրել։ ՆԳՆ–ն նախատեսում է նորաստեղծ բաժինն ընդլայնել և ստեղծել վարչություն։
ՔՊ–ական պատգամավորը խնդրեց, որպեսզի հատուկ ուշադրություն դարձվի դպրոցներին կից տարածքներին, որտեղ շենքերի պատերին գրվում են տելեգրամյան ալիքների անունները, և անգամ ջնջելու դեպքում դրանք կրկին նույն տեղերում գրվում են։
Նախարարը խոստացավ անել ամեն ինչ և վստահեցրեց, որ մինչև տարվա վերջ այս ոլորտում դրական արդյունքներ ու ցուցանիշներ կլինեն։