https://arm.sputniknews.ru/20230301/rd-agnn-husvov-e-vor-erevann-u-baqun-kirakanacnen-rdi-het-mshakats-nakhadzernutjunnery-56075600.html
ՌԴ ԱԳՆ–ն հուսով է, որ Երևանն ու Բաքուն կիրականացնեն ՌԴ–ի հետ մշակած նախաձեռնությունները
ՌԴ ԱԳՆ–ն հուսով է, որ Երևանն ու Բաքուն կիրականացնեն ՌԴ–ի հետ մշակած նախաձեռնությունները
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովան խոսել է նաև Արևմուտքի մասին և նշել, որ նրա պատճառով հակամարտությունների թիվն ավելանում է: 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T11:34+0400
2023-03-01T11:34+0400
2023-03-01T11:38+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/1109/97/11099758_0:0:3111:1751_1920x0_80_0_0_5211bf6343bd7e0871128098c865659b.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում կիրականացվեն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակվել են ՌԴ-ի հետ համատեղ։Զախարովան Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մեջ ներքաշվելու արևմտյան փորձերը լկտիություն է անվանել։ Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը տարվում է ոչ թե հակամարտության կարգավորման համար, այլ ճիշտ հակառակ նպատակներով։«Ցավոք, արդեն երկար տարիներ այստեղ էլ ենք մենք նման միտում տեսնում։ Հիմա արևմտամետներն ավելի են ակտիվացել», - հավելել է դիվանագետը։Նա հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան։ Ավելին` Արևմուտքի պատճառով ու նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ավելանում է:«Ոչ ոք չի կարող ասել, որ ինչ-որ տեղ, որտեղ եղել է հավաքական Արևմուտքի ոտքը, ձեռքը կամ միտքը, իրավիճակը լավացել է», - ասել է Զախարովան:Նշենք, որ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ ՌԴ–ն դեմ չէ, որ Ադրբեջան–Հայաստան բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն, սակայն Եվրոպական միության այսպես կոչված քաղաքացիական առաքելությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում լեգիտիմության տեսանկյունից։Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։«ԵՄ ներկայացուցիչները խորամանկում են». Զախարովան` Հայաստանում առաքելության մեկնարկի մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1109/97/11099758_0:0:2731:2048_1920x0_80_0_0_9862c3c2b7c9b4305000880dfdd423f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, մարիա զախարովա
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, մարիա զախարովա
ՌԴ ԱԳՆ–ն հուսով է, որ Երևանն ու Բաքուն կիրականացնեն ՌԴ–ի հետ մշակած նախաձեռնությունները
11:34 01.03.2023 (Թարմացված է: 11:38 01.03.2023) Մարիա Զախարովան խոսել է նաև Արևմուտքի մասին և նշել, որ նրա պատճառով հակամարտությունների թիվն ավելանում է:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում կիրականացվեն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակվել են ՌԴ-ի հետ համատեղ։
«Այս տարածաշրջանը կարելի է բառի բուն իմաստով հանգուցային անվանել, ևս մեկ տարածաշրջան, որտեղ, այնուամենայնիվ, հույս կա, որ կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը. խմբ.) կիրականացնեն այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակվել են Ռուսաստանի հետ համատեղ», - ասել է նա «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում։
Զախարովան Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մեջ ներքաշվելու արևմտյան փորձերը լկտիություն է անվանել։ Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը տարվում է ոչ թե հակամարտության կարգավորման համար, այլ ճիշտ հակառակ նպատակներով։
«Ցավոք, արդեն երկար տարիներ այստեղ էլ ենք մենք նման միտում տեսնում։ Հիմա արևմտամետներն ավելի են ակտիվացել», - հավելել է դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան։ Ավելին` Արևմուտքի պատճառով ու նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ավելանում է:
«Ոչ ոք չի կարող ասել, որ ինչ-որ տեղ, որտեղ եղել է հավաքական Արևմուտքի ոտքը, ձեռքը կամ միտքը, իրավիճակը լավացել է», - ասել է Զախարովան:
Նշենք, որ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում
ասել էր, որ ՌԴ–ն դեմ չէ, որ Ադրբեջան–Հայաստան բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն, սակայն Եվրոպական միության այսպես կոչված
քաղաքացիական առաքելությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում լեգիտիմության տեսանկյունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած
եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։