00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Մարզային տրանսպորտի սակագները սահմանվելու են 10 տարով և այդ ընթացքում չեն փոփոխվելու

Ուևորափոխադրումներին առնչվող նոր կարգավորումները լինելու են ի շահ ժողովրդի. Այվազյան
Բաժանորդագրվել
ՀՀ ՏԿԵ նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, որն առնչվում է ուղևորատար տրանսպորտի աշխատանքին և ուղաևորափոխադրումներին առնչվող հարցերին։
ՏԿե նախարարության կողմից առաջարկվող օրենսդրական նախագծի ակնկալվող արդյունքն ի շահ ժողովրդի է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը։
Նա նշեց, որ գործող օրենսդրությամբ հնարավոր չէ վերանայել երթուղիներն ու դրանց համար սահմանել փոխադրավարձ։ Եվ քանի որ միասնական ցանցում տրանսպորտային երթուղիների օպտիմալացման անհրաժեշտություն է առաջացել, օրենսդրական փոփոխություն է պետք, որպեսզի ՀՀ բոլոր բնակավայրերն ունենան նորմալ տրանսպորտային սպասարկում:
Հայաստանում կյանքը 1 տարում թանկացել է 8.6%-ով
Եվ այսպես՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում, ըստ որի` 11-րդ հոդվածով սահմանված են կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները։ Օրենքի նախագծով վերանայվում է կանոնավոր ուղևորափոխադրումների գործող կարգավորումը փոխադրավարձի փոփոխության վերաբերյալ։ Սահմանվում են միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության դեպքում փոխադրավարձի վերանայման դրույթները։
«Արդեն կան նախադեպեր, երբ մրցույթից հետո բնակչության կողմից ի հայտ են գալիս առաջարկներ տրանսպորտային երթուղիների, ուղեգծերի փոփոխության վերաբերյալ, սակայն այս դեպքում գործող օրենսդրությամբ փոխադրավարձի հետ կապված կարգավորումներ նախատեսված չեն։ Կառավարության որոշմամբ` երթուղիների սակագներն առաջարկում է փոխադրողը՝ մրցութային փաթեթով, իսկ ՏԿԵ նախարարի կողմից հաստատվում են հաղթող կազմակերպության կողմից առաջարկված փոխադրավարձերը»,– ասաց Այվազյանը։
Ըստ նրա` օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացում առաջացող խնդիրների կարգավորմամբ, քանի որ միջմարզային և ներմարզային երթուղիների փոխադրումները կազմակերպվում են միասնական փաթեթով։ Նախապես հաստատվում են երթուղիների չվացուցակները, դրանք դրվում են մրցույթի, և հաղթող կազմակերպությունը սկսում է սպասարկել։
«Քանի որ հիմա երթուղիները վերանայվում են, այսինքն` ավելի օպտիմալացվում են երթուղիների ուղեգծերը, իսկ կազմակերպությունը գործող օրենսդրությամբ նոր փոխադրավարձ առաջարկել չի կարող, ուստի այդ երթուղիների համար նոր փոխադրավարձի սահմանման պահանջի անհրաժեշտություն է առաջացել։ Ներկայացված նախագիծը մրցութային եղանակով միասնական երթուղիների փոխադրավարձերի հետ կապված կարգավորումները հստակեցնելու նպատակ ունի և շահագրգիռ մարմինների մասնակցությամբ դրվել է հանրային քննարկման»,– նշեց մեր զրուցակիցը։
Հնարավոր է` Երևանում տրանսպորտային կանգառների մեծացման համար ծառեր հատվեն. քաղաքապետ
Այվազյանի տեղեկացմամբ` ներհամայնքային երթուղային ցանցերի աշխատանքը կազմակերպելու պարագայում մրցույթով ընտրվելու դեպքում փոխադրողն է առաջարկում երթուղու սակագինը, որպեսզի երթուղիների վերանայման, երկարացման կամ կարճացման դեպքում հնարավոր լինի լիազոր մարմնի կողմից հաստատել փոխադրավարձը։
Մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպության կողմից առաջարկվող փոխադրավարձը հաստատվում է 10–ամյա ժամկետով, և այդ ընթացքում ուղևորափոխադրողը սակագինը բարձրացնելու իրավասություն չունի։
Այվազյանը հայտնեց, որ սակագների կոնկրետ հաշվարկ կամ մեթոդաբանություն առկա չէ, քանի որ մասնավոր կազմակերպություններն են երթուղիները սպասարկում, հետևաբար նրանք են հաշվարկում երթուղու շահագործման շահութաբերությունն ու ծախսերը։
«Երթուղիների սպասարկման մրցույթները հայտարարվում են նախապես, մասնակիցները ներկայացնում են փաթեթներ, որոնցում առկա է նաև փոխադրավարձի սակագինը։ Փաթեթները բացելուց հետո գնահատվում են տրանսպորտային միջոցների փոխադրավարձերը, և ավելի ցածր սակագին առաջարկող կազմակերպությունը ճանաչվում է հաղթող։ Սա վերաբերում է միջմարզային և ներմարզային երթուղիներին, իսկ ներհամայքային, այդ թվում մայրաքաղաքային տրանսպորտի դեպքում ուղևորափոխադրման սակագինը հաստատում է համայնքի ավագանին»,– ասաց Այվազյանը։
Նշենք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից առաջարկվող սույն նախագիծը դրվել է շրջանառության մեջ ու զետեղված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Տրանսպորտում տեսաձայնային սարքերի առկայությունը զսպող ազդեցություն կունենա. Քոչարյան
Լրահոս
0